Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

28 նոյ 2017 17:42

Շատերը սա կապում են գործադիր իշխանության կողմից գնաճը հովանավորելու հետ. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում  Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն անդրադարձավ  վերջին շրջանում գրանցված հերթական գնաճին:

Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ հասարակությունը բավականին մտահոգված է վերջին շրջանում գների թանկացումների առումով: Նրա խոսքով գնաճին քաղաքացիները միշտ էլ արձագանքել են, սակայն նման քանակի զանգեր սպառողների կողմից վերջին երեք տարվա ընթացքում չէին եղել. «Քաղաքացիներն այնպիսի տպավորություն ունեն, որ գնաճը շարունակվելու է, ով ինչ ուզում՝ թանկացնում է և միայն իր կյանքն է վատանում:
 
 
Եթե մենք վերցնենք այս կամ այն ապրանքի գինը և համեմատենք միջազգային շուկայի գների հետ, ապա ստացվում է՝ այնտեղ, որտեղ գնանկում կա, մեր երկրում չկա, եթե գնաճ կա, միանգամից զգացվում է Հայաստանում: Օրինակ՝ միջազգային շուկայում 30 տոկոսով նվազել է շաքարավազի գինը, իսկ Հայաստանո՞ւմ: Ավելին, եթե միջազգային շուկայում կարագի գինը թանկացել է, ապա կաթնամթերքինը նվազել է: Մեզ մոտ երկուսն էլ թանկացել են: Ըստ կանխատեսումների՝ տավարի մսի գինն էլի է թանկանալու, որովհետև եթե գյուղացին կարողացավ պահել իր կենդանուն՝ դեֆիցիտ է առաջանալու: Եթե մենք գյուղացուն օգնած լինեինք կերի հարցով, ամեն ինչ այլ կլիներ:

Ամանորի նախաշեմին կթանկանա չամիչը: Պարսկական չամիչը շուկայում քիչ է լինելու, սա ենթադրում է, որ Իրանն ունի խնդիր, հետևաբար, այլընտրանք չկա ու թանկ գնով ենք այն ձեռք բերելու»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ այս գնաճը պետությանը ձեռնտու է, քանի որ շատ հարկ են հավաքում. «Շատերը սա կապում են պետության՝ գործադիր իշխանության կողմից գնաճը հովանավորելու հետ»,-նշեց Բաբկեն Պիպոյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր