Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը          Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները       Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

28 նոյ 2017 22:12

Ով է Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորի կահույքի սրահը թալանած անձը

Ինչպես տեղեկացրել էր jnews.ge-ն նոյեմբերի 26-ի գիշերը լույս 27-ի առավոտը գողերը ջարդել էին Ախալքալակի Չարենց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում գտնվող Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող կահույքի սրահի ապակե դուռը և ներխուժել ներս: Նրանք իրենց հետ տարել էին 12 000 դոլար կանխիկ գումար, ինչպես նաև ապացույց հանդիսացող կահույքի տարածքը վերահսկող տեսախցիկները:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ պատգամավորի կահույքի սրահի թալանի գործով արդեն մեկ մարդ է ձերբակալվել և գործն ուղարկվել է դատարան: 

Hayacq.com-ի տեղեկություններով պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող կահույքի սրահից գողությունը կատարել է հենց սրահի աշխատակիցը:
Մեր ունեցած տեղեկություներով, վերջին շրջանում, Ախալքալակում հաճախակի են դարձել առանձնապես խոշոր չափի գողությունների դեպքերը, ինչպես առանձին մարդկանց բնակարաններից, այնպես էլ բիզնես ոլորտից: Վերջին չորս ամսվա ընթացքում, խոշոր չափի գողություններ են կատարվել՝ ատամնաբույժ Ա-ի տանից՝ հափշտակել են մոտ 50000$ և մեծ քանակի ոսկեղեն, հացի գործարանի սեփականատիրոջ բնակարանից գողացել են չհրկիզվող պահարանը, որում մեծ քանակի գումար և ոսկյա իրեր են եղել, բիրժայի աշխատակցին վնասել և հափշտակել են մոտ 135 000$ չափի գումար և շատ այլ դեպքեր: 

Հավելենք, որ այսքան ամիս անց, այս դեպքերից և ոչ մեկը դեռ չի բացահայտվել, իսկ Ախալքալաքում մարդիկ արդեն վախով են ապրում, թե իրենց հետ ինչ կպատահի: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր