Մայիսին կենդանակերպի այս նշանները կապրեն նկատելի աճի շրջան, իրադարձությունները կզարգանան ավելի հեշտ և արագ          Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մայիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

06 մայիս 2026 01:05

Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝
Մայիսի  6-8-ին, 9-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Մայիսի  6-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 6-8-ին գիշերային ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայիսի 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի  6-ին աստիճանաբար կնվազի՝ 3-6 աստիճանով, մայիսի 7-9-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր