Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

02 հուն 2018 20:13

Ամեն դեկտեմբերի 31-ին Լյովա Խաչատրյանի հետ անցկացնում ենք հին տարին՝ այս տարի «դավաճանեց».Արմեն Մարտիրոսյան

Ամեն դեկտեմբերի 31-ին Լյովա Խաչատրյանի հետ անցկացնում ենք հին տարին՝ այս տարի «դավաճանեց».Արմեն ՄարտիրոսյանHayacq.com-ի ամանորյա ամփոփիչ, բլից-հարցազրույցը Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Ամփոփենք 2017թ-ը ինչպիսի՞ն էր այն Ձեզ համար:
-Լավ տարի էր: Հարազատներս ողջ ու առողջ, իմ կողքին էին: Կարևորը դա է, մնացածը մի փոքր ավել, մի փոքր պակաս՝ կդիմանանք:
-Գլխավոր ձեռքբերումները որո՞նք են եղել:
-Վերջապես կարողացանք ամուսնացնել հորեղբորս տղային: Ազգով շատ չարչարվեցինք, մինչև ամուսնացրեցինք:
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
-Որքան էլ ջանքեր ներդրեցի, չկարողացա ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման ուղղությամբ գործուն քայլեր իրականացնել: 
-Իսկ որո՞նք են 2018թ-ի սպասելիքները, ակնկալիքները:
-Որ ինքնապաշտպանության բնազդը վերջապես կաշխատի:
-Ամանորի խորհուրդը Ձեզ համար:
-Ամփոփում նախորդի և հույսի գալիքի համար:
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
-Բացառապես ընտանիքի անդամների հետ՝ ծնողներիս տանը:
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
-Ամեն դեկտեմբերի 31-ին, Լյովա Խաչատրյանի հետ անցկացնում ենք հին տարին: Այս տարի «դավաճանեց»՝ Հայաստանից բացակայեց:
-Կարո՞ղ եք հիշել որևէ արտառոց երևույթ Ամանոի հետ կապված:
-Արտառոց դեպք չի եղել: Միշտ ընտանիքիս հետ եմ անցկացրել, բացառությամբ` ժամկետային ծառայության ժամանակահատվածի:
-Սիրո՞ւմ եք պատրաստել խոհանոցում և ի՞նչ եք սիրում ուտել:
-Այո և հնարավորինս հաճախ: Ուտելիքի նկատմամբ պահանջկոտ չեմ: Ինչ տալիս են՝ ուտում եմ: Շատ տեղերում, բազմաթիվ խոհանոցների կերակուրներ եմ ճաշակել, բայց միևնույն է, ամենահամովը մայրիկի պատրաստածն է: Թեև կինս էլ համեղ է պատրաստում:
-Հավատո՞ւմ եք ամանորյա հրաշքներին, երազանքներ պահո՞ւմ եք:
-Ոչ միայն ամանորյա հրաշքներին և ամանորին: Ես ինքս ինձ համարում եմ իդեալիստ մարդ, որը չի կարող առանց երազանքների ապրել:
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
-Դա արդեն երազանք չէ, այլ ժամանակի անիմաստ կորուստ:
-Ձեր ամանորյա մաղթանքը:
-Որ հաջորդ տարում բոլորով նորից իրար տեսնենք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր