Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

08 հուն 2018 18:35

«Ես եմ» ծրագրից օգտվողները կծառայեն մարտական հերթապահություն իրականացնող նույն զորամասում

«Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող բոլոր զինծառայողները կծառայեն նույն զորամասում, նույն ստորաբաժանման կազմում. ծառայության վայրը պաշտպանության նախարարությունն առաջիկայում կներկայացնի: Կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Նրանք վիճակահանության չեն մասնակցելու ,ծառայելու են նույն զորամասում, որովհետև նրանց ծառայությունը տարբերվելու է մյուս զինծառայողների ծառայությունից: Այս պահին ծառայության վայրի մասին ոչինչ չեմ կարող ասել, մենք դա առաջիկայում կհայտարարենք, սակայն կարող եմ ասել, որ դա լինելու է սահմանապահ զորամաս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հակոբյանը:

Հարցին, թե քանիսն են դիմել ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրից օգտվելու համար, ՀՀ Զؤ գլխավոր շտաբի պետը դժվարացավ պատասխանել հարցին` ընդգծելով, որ դա կերևա այն ժամանակ, երբ զորակոչիկները կավարտեն դպրոցը, կընդունվեն բուհեր ու դիմում կներկայացնեն ծրագրից օգտվելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր