15:30 - «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյան         15:07 - Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին իրենք խոսում են. Էրդողան:      14:45 - Կենդանակերպի 3 նշան, որոնք կարող են պարծենալ բնածին սեքսուալությամբ    

09 հուն 2018 15:42

2018թ-ին Հայաստանը կփորձի կամուրջ դառնալ Իրանի և Եվրամիության միջև. Տեսանյութ

2018թ-ին Հայաստանը կփորձի կամուրջ դառնալ Իրանի և Եվրամիության միջև. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ամփոփեց 2017թ-ը, խոսեց 2018թ-ի աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային իրավիճակի մասին:
Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի 2017թ-ի ձեռբերումներից է Ղարաբաղ տանող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը. «Այն ստրատեգիական, քաղաքական և տնտեսական շատ մեծ նշանակություն ունի։ Երկրորդ կարևորը կհամարեի Մեղրու ազատ տնտեսական գոտին։ Այն ժամանակի հետ կփոխի Հայաստանի կարևորությունը տարածաշրջանում։ Ինչպես նաև, մեծ կարևոր իրադարձություն է նախորդ տարվա վերջին Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Ընդլայնված և համապարփակ համաձայնագրի» ստորագրումը»,-ասաց նա:
Իսկ 2018թ-ին, Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, Հայաստանը կփորձի կամուրջ դառնալ Իրանի և Եվրամիության միջև, ինչը, ըստ նրա՝ ավելի խոշոր ֆորմատ է, քան հայ-իրանական հարաբերությունները. «ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը կարող է բերել նրան, որ այս տարի Հայաստանը վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների մանդատ ստանա: Մանդատի ստացման ինչ-որ ձևաչափ չկա, բայց դա կարող է սկսվել, և մոտ 3-4 տարի հետո կարող ենք ստորագրել այնպիսի համաձայնագիր, ինչպիսին Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագիրն է»։
2018 թ-ին նա ԼՂ հակամարտության մեջ որևէ առաջընթաց չի ակնկալում.«Այդքան էլ չեմ տեսնում հիմքեր՝ խաղաղ գործընթացի կարգավորման համար։ 99%-ով բանակցություններում առաջընթաց պետք չէ ակնկալել։ Նույն կերպ, կարող եմ ասել, որ լայնամասշտաբ պատերազմ էլ պետք չէ սպասել։ Թե ինչպիսին կլինի դրությունը, կլինե՞ն արդյոք էսկալացիաներ և այլ գործողություններ, արդեն բարդ է գուշակել, կախված է նաև մեծ խաղացողներից և Ադրբեջանի ներսում կատարվող իրավիճակներից»,- ասաց քաղաքագետը։


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր