ՀՀ Սահմանադրության օրվա առիթով Միքայել և Բագրատ Սրբազանները հուլիսի 5-ին հայտարարում են մեկօրյա հացադուլ          Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին       Տեսանյութ.Մեկնարկել է Սամվել Կարապետյանի աջակիցների հավաք երթը    

10 հուն 2018 18:35

Սաակաշվիլին պատմել է Մայդանի գնդակահարությունների գործով հարցաքննության մասին

Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջին՝ պատմելով, որ 2 ժամ հարցաքննվել է դատախազությունում Մայդանում իրականացված գնդակահարությունների գործով:

Սաակաշվիլիի խոսքով՝ երկու կարեւոր գործերը՝ Վիկտոր Յուշչենկոյի թունավորումն ու Մայդանի գնդակահարությունները, մինչ այժմ չեն բացահատվել, քանի որ դա իշխանություններին ձեռնտու չէ:

Նա պատմել է, որ երկու ժամ հարցաքննվել է դատախազությունում Մայդանում իրականացված գնդակահարությունների գործով՝ իտալական հեռուսաալիքով արված հայտարարություններից հետո այն մասին, որ իբր նա վրացի դիպուկահարներին հրամայել է գնդակահարել ցուցարարներին:
Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին. «Շնորհակալություն, Պյոտր Ալեքսեեւիչ, որ մտածում եք, թե ինչով ինձ զբաղեցնել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր