Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

11 հուն 2018 21:20

Ձվարանի քաղցկեղի նախանշաններ

Ձվարանի քաղցկեղի  նախանշաններԱմեն տարի հազարավոր կանայք տեղեկանում են իրենց հիասթափեցնող, ոչ մխիթարիչ ախտորոշման մասին՝ ձվարանի քաղցկեղ:
Դրան անվանում են «լուռ մարդասպան», քանի որ հիվանդության սկզբնական շրջանում այն բավականին դժվար է բացահայտել, իսկ այն շատ ագրեսիվ, արագ է ներգործում:
Դրանց վրա հաճախ ուշադրություն չեն դարձնում, քանի որ դրանք կարող են նաև այլ խնդիրների նախանշաններ լինել: Անպայման դիմեք բժշկի, եթե ձեր մոտ նմանատիպ բաներ եք նկատում:

1 Ցավեր որովայնի ներքևի հատվածում
Եթե դուք ամեն օր ունենում եք ցավեր և լարվածություն որովայնի ներքևի մասում՝ անպայման դիմեք բժշկի՝ դա կարող է կաղցկեղի կամ այլ լուրջ հիվանդությունների ախտանշան լինել: Կաղցկեղի դեպքում ցավերի հետ մեկտեղ կարող է լինել որովայնի ուռածություն, փքվածություն, ինչը հաճախ շփոթում են գաստրիտի և այլ որովայնային հիվանդությունների հետ:

2 Մենստրուալ ցիկլի խախտում
Ըստ վիճակագրության, ձվարանի քաղցկեղ կանանց մոտ ավելի հաճախ հայտնաբերվում է 55 տարեկանից հետո: Բայց կարող է լինել նաև շատ երիտասարդների մոտ, նույնիսկ նրանց՝ ում մոտ դեռ նույնիսկ չի էլ սկսվել մենստրուացիան: Առատ ամսեկանները (մենստրուացիոն օրերը), արյունահոսություններն ամսեկանների արանքում, ցիկլի մշտապես խախտումները՝ քաղցկեղի ախտանշաններ են:

3 Գերհոգնածություն
Ուռուցք ունեցողները հաճախ բողոքում են թուլությունից և գերհոգնածությունից: Սովորաբար այդ ախտանշանը լինում է արդեն տարածված քաղցկեղի ժամանակ, բայց երբեմն նկատվում է նաև վաղ շրջանում: Անհիմն հոգնածությունը, որը խանգարում է նորմալ առօրյա կյանքին, բժշկին դիմելու առիթ է հանդիսանում:

4 Արագ հագեցում
Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, երբ ուտելիս արագ եք հագենում և չեք ուտում ձեր սովորական չափաբաժինը: Դա քաղցկեղի ամենատարածված ախտանիշներից մեկն է: Այդպիսի նախանշաններ կարող են նաև այլ հիվանդությունների դեպքում լինել, բայց քաղցկեղի ժամանակ դրանք արագ են զարգանում և վատացնում վիճակը:

5 Սրտխառնոց և փսխում
Ինչպես մյուս ախտանիշները՝ սրտխառնոցն ու փսխումն էլ կարող են այլ հիվանդությունների նախանշան լինել: Բայց դրանք շատ հաճախ են լինում ձվարանի քաղցկեղի դեպքում և ուղեկցվում են փորլուծությամբ, փորկապությամբ և որովայնի վքնածությամբ:

6Մազերի աճի արագացում կամ մազաթափություն
Որոշ հիվանդներ բողոքում են մազերի աճի արագացումից, մուգ և կոպիտ մազերի հայտնվելուց: Չնայած սա քաղցկեղի հստակ նախանշան չէ, բայց անհանգստանալու հստակ պատճառ է: Պետք նաև նշել, որ հիվանդների մի մասի մոտ նկատվում է հակառակ գործընթացը՝ մազաթափություն:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր