Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

06 հուլ 2016 17:32

Եթե կառավարությունը չհրաժարվի, թող ժողովուրդը որոշի՝ ինչ է անելու. Տեսանյութ

Հուլիսի 6-ին Հայացք մամուլի ակումբը հյուրընկալել էր ԱԺ պատգամավոր, Համախմբում կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանին: Ստեփան Մարգարյանը անդրադառնալով համայնքների խոշորացմանը, նշեց, որ կողմ է այդ ծրագրին՝ միաժամանակ ընդգծելով, որ իր կարծիքով՝ ապագան Հայաստանում այլ տիպի համակարգինն է: «Համայնքների խոշորացման ծրագիրը համարում եմ Հայաստանի համար շատ կարևոր ռեֆորմների շարքից: Այն, ինչ հիմա արվում է, իհարկե, այն չէ, ինչը վերջնական պետք է լիներ, բայց սա արվում է՝ մի քայլ առաջ գնալու եղած իրավիճակից: Բազմաթիվ համայքներում տեղական ինքնակառավարում չունենք: Փոքր քանակով բնակչություն ունեցող գյուղերում պարզ է, որ այդ ինստիտուտը չի աշխատի: Մենք ունենք գյուղեր, որոնց տարեկան բյուջեն մի քանի հարյուր հազար դրամ է, և համահարթեցման գծով դոտացիա են ստանում 3.5 մլն դրամ, որը հազիվ բավարարում է միայն տեղական իշխանության աշխատավարձը, ծառայություն մատուցելու համար գումար չի մնում»,- ասաց ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: 

Նրա խոսքով՝ խոշորացումը բերում է նրան, որ ամեն համայնքի ունեցածը միավորվում է, ու համատեղ ինչ-որ հարց գուցե լուծվի դրանով: «Հայաստանում տարածքներն ընդհանրապես չեն զարգանում և պարզ չէ՝ ինչ է լինելու այդ համայնքի կամ այդ տարածաշրջանի բնակչության հետ մի քանի տարի հետո: Դրա համար անհրաժեշտ է տարածքների զարգացման իրատեսական ծրագիր: Եթե այդ ծրագրերը լինեն ու համապատասխան գումարներն էլ լինեն, նոր խոշորացումը էֆեկտ կունենա, եթե դա չլինի, այս խոշորացումը առանձնապես մեծ բան չի փոխի: Ես կարծում եմ՝ սրանով այս պրոցեսը պետք է դադարեցվի, առնվազն մի քանի տարի չշարունակվի, մինչև հասկանանք՝ ինչ խնդիրներ են առաջանում: Այսինքն՝ այն, ինչ արել ենք, պիլոտային ծրագրեր են, բայց կարիք ունեն լուրջ ուսումնասիրության»,- ասաց նա:

Անդրադառնալով Հարկային օրենսգրքին՝ Ս. Մարգարյանն իր դժգոհությունն արտահայտեց՝ հույս հայտնելով, որ կառավարությունը կհրաժարվի դրանից. «Իսկ եթե չհրաժարվի, առաջիկայում ընտրություններ են, թող ժողովուրդը որոշի՝ ինչ է անելու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր