Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ. Ու մի ողջ հասարակություն սա լսում է՝ հորթի հնազանդությամբ սպասելով իր մորթվելուն          Տիգրան Ավինյանը, ով հայտնվել է ՔՊ-ականների խոշորացույցի ներքո, սկսել է դիտարկվել հավանական մրցակից հենց Փաշինյանին. «Իրավունք»       Արայիկ Հարությունյանն անցնում է հակագրոհի.նրա հոգուն է հասել, և որոշել է բացահայտել իր դեմ ծավալվող հակաքարոզչության բոլոր օջախները.«Հրապարակ»    

07 հուլ 2016 21:30

Նորագույն տեխնոլոգիա՝ փորձարկման համար. Տեսանյութ

«Վայք Գոլդ» ՍՊԸ-ն կատարում է  «Ազատեկի ոսկի» բազմամետաղային հանքավայրի վերագնահատման աշխատանքներ հետագայում այն շահագործելու նպատակով: «Վայք Գոլդ» ՍՊԸ պատվերով ՀՀ է  արդեն ժամանել FORZATECH կորպորացիայի կողմից արտոնագրված Electromagnetic Resonance Exploration Technology (ERET) տեխնոլոգիան, որը նոր խոսք է երկրաբանական հետազոտությունների ոլորտում և ունի մի շարք առավելություններ ավանդական մեթոդների նկատմամբ:
Տեխնոլոգիան փորձարկվել է մի շարք երկրներում՝ Ավստրալիա, Կոլումբիա, Էկվադոր, Ղրղզստան, Ուկրաինա և այլն:
ERET-ի հետազոտության արդյունքները հետագայում համեմատվելու են ավանդական մեթոդներով իրականացված երկրաբանական հետազոտության արդյունքների հետ: Աշխատանքներին հետևելու են հայ և ռուս երկրաբանները: 
ERET տեխնոլոգիան ստանում և վերամշակում է երկրի բնական էլեկտրամագնիսական ճառագայթումը, որը թույլ է տալիս ձեռք բերել լիարժեք տեղեկատվություն ընդերքի մասին՝ ընդհուպ մինչև 5 կիլոմետր խորություն վրա՝ տրամադրելով հաճախորդին օգտակար հանածոների եռաչափ (3D) մոդելը՝  ճշգրիտ կոորդինատներով, կառուցվածքով, քիմիական բաղադրությամբ և առկա պաշարների ծավալով:
Այն կոմպակտ է և հետազոտությունը կարող է իրականացվել ցանկացած տրանսպորտային միջոցից, և նույնիսկ առանց դրա, ինչը թույլ է տալիս իրականացնել աշխատանքները ամենահեռավոր վայրերում: Շնորհիվ էլեկտրամագնիսական ազդանշանի մշակման արագության՝ ոսկու քարտեզագրման արդյունավետությունը կազմում է մոտ 100 հա մեկ օրում, նավթի ու գազի՝ մինչև 50 կմ2 մեկ օրում, իսկ արբանյակային զոնդավորման տվյալների ինտեգրման դեպքում մինչև 3000 կմ2՝ 1 ամսում, ինչը մի քանի անգամ գերազանցում է ավանդական մեթոդներով հետազոտության արագությունը, և նախքան այս տեխնոլոգիայի հայտնվելը թվում էր անիրական: Շատ կարևոր է նաև, որ ERET տեխնոլոգիայի կիրառումը չի առաջացնում բնապահպանական խնդիրներ:
 "Vayq Gold" LLC performs a reevaluation of " Azatek’s gold " polymetallic mine for the purpose of further exploitation. By the request of "Vayq Gold" LLC the FORZATECH Corporation's licensed Electromagnetic Resonance Exploration Technology (ERET) technology, which is a novelty in the field of geological research and has a number of advantages over traditional methods, is in Armenia already.  
The technology has been tested in several countries: Australia, Colombia, Ecuador, Kyrgyzstan, Ukraine and others.
ERET’s research results will be compared with the results of the geological research done by traditional methods. The process of the works will follow the Armenian and Russian geologists.
ERET technology receives and reprocesses the earth's natural electromagnetic radiation, which allows you to obtain full information about the subsoil, up to 5 kilometers in depth on providing the customer with minerals dimensional (3D) model of the exact coordinates, structure, chemical composition and available reserves.
It is compact and the research can be conducted by any mode of transport, and even without it, which allows us to carry out work in remote areas. Due to electromagnetic signal processing speed, the gold mapping efficiency is about 100 hectares per day, oil and gas up to 50 km2 per day and in sensing satellite data integration case up to 3,000 km2 in 1 month, which in several times is faster than the research speed of traditional methods, and before the appearance of this technology seemed unreal. It is also important that the use of technology ERET does not cause environmental problems. 
Մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր