Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

02 փետ 2018 17:20

Խնդիրներ, որոնց դեպքում օգնության կհասնի լոռամրգին

Խնդիրներ, որոնց դեպքում օգնության կհասնի լոռամրգին
Լոռամրգին ջերմիջեցնող, միզամուղ հատկություններ ունի, օգնում է վնասվածքների ապաքինմանը, հարուստ է վիտամիններով։ Խնդիրներ, որոնց դեպքում լոռամրգին կարող է օգտակար լինել։

Հիպերտոնիայի դեպքում։ Օրվա ընթացքում 3 անգամ 2 ճաշի գդալ լոռամրգի կերեք՝ ուտելուց 30 րոպե առաջ։

Աթերոսկլերոզի և միզաքարային հիվանդության դեպքում։ 20 գրամ թարմ լոռամրգիի ու դրա չոր տերևների վրա մի բաժակ եռացրած ջուր լցրեք, 3-4 ժամ թողեք թերմոսի մեջ։ Օգտագործեք օրվա ընթացքում 2-3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ․ յուրաքանչյուր անգամ օգտագործեք կես բաժակ։

Իմունիտետը բարձրացնելու համար։ 1 կգ լոռամրգին խառնեք 1 կգ կտրատած խնձորի, 2 բաժակ մաքրած և մանրացրած ընկույզի հետ։ Ավելացրեք 1 բաժակ ջրով ու 2,5 կգ շաքարով պատրաստված խառնուրդ։ Դանդաղ կրակի վրա թողեք 30 րոպե։ Ամեն առավոտ օգտագործեք 1 ճաշի գդալ՝ տաք ջրի հետ։
Ցիստիտի, միասեռական հիվանդությունների դեպքում։ Օրվա ընթացքում 2 անգամ 2 ճաշի գդալ լոռամրգի օգտագործեք՝ ուտելուց 30 րոպե առաջ։
Պարոդոնտոզի դեպքում։ Տրորեք լոռամրգիի պտուղները, լնդերը դրանով մերսեք ուտելուց հետո։

Պեպենների և պիգմենտային հետքերի դեպքում։ Օրվա ընթացքում 2 անգամ մաշկին լոռամրգիի թարմ հյութ քսեք։
Ուշադրություն։ Լոռամրգին չի կարելի օգտագրծել որովայնի խոցի դեպքում։ Այն խորհուրդ չի տրվում նաև համադրել որոշ դեղամիջոցների հետ։ Առաջարկվող միջոցներն օգտագործելուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր