Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի․ «Հրապարակ»          Լուկաշենկոյին մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս՝ ռшզմական տեխնիկան Ուկրաինայի սահմանից դուրս բերելու համար       Հունիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

02 փետ 2018 17:35

Արևածագ գյուղի նախկին ղեկավարը մեղադրվում է յուրացման մեջ

Արևածագ գյուղի նախկին ղեկավարը մեղադրվում է յուրացման մեջ
Ոստիկանության ծառայողները Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի Արևածագ գյուղում յուրացման դեպք են բացահայտել:
 
Քննությամբ պարզվել է, որ Արևածագ գյուղի համայնքի նախկին ղեկավար Արթուր Հովհաննիսյանը, պետության շահերին հակառակ օգտագործելով պաշտոնական դիրքը, շահադիտական նպատակներով որպես Արևածագ համայնքի ղեկավարի օգնական է ձևակերպել մի քաղաքացու` շուրջ մեկ տարի ձևական աշխատանքային պայմանագրով աշխատող, բայց իրականում աշխատանքի չհաճախող անձի` պետությանը պատճառելով էական վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր