Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

08 փետ 2018 10:47

Ինչո՞ւ էին հռհռում Ալեքսանյանն ու Բաղդասարյանը. Լֆիկը զինվորի պես կատարել է «շեֆի» հրահանգը. «Հրապարակ».

 Ինչո՞ւ էին հռհռում Ալեքսանյանն ու Բաղդասարյանը. Լֆիկը զինվորի պես կատարել է «շեֆի» հրահանգը. «Հրապարակ».«Հրապարակ» թերթը գրում է. «Վահրամ Բաղդասարյանի եւ Սամվել Ալեքսանյանի այս տպավորիչ լուսանկարը, որը երեկ շրջում էր համացանցում, ուշագրավ պատմություն ունի։
Պարզվում է՝ վերջերս ՀՀԿ խմբակցության ղեկավարը, հերթական անգամ իր առաքելությունը կատարելով, փորձել է քվեարկության համար «բերման ենթարկել» Ալեքսանյանին։ Երբ զանգահարել է, պարզվել է, որ Լֆիկ Սամոն Իրան է մեկնում եւ արդեն հասել է Մեղրի։ Խմբակցության ղեկավարը հրահանգել է 2 ժամից լինել խորհրդարանում, որ մասնակցի քվեարկությանը։ Գործարարը փորձել է «սակարկել», թե կհամոզի «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներից մի քանիսին, որ «իր խաթեր» կողմ քվեարկեն, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավարը խիստ հրահանգել է վերադառնալ։
Բայց Բաղդասարյանի խիղճը տանջել է, եւ ինքն է լուծել պակասող ձայների հարցը։ Երբ նորից զանգահարել է Ալեքսանյանին, պարզվել է, որ Լֆիկը զինվորի պես կատարել է «շեֆի» հրահանգը եւ արդեն հասել է Սիսիանի կողմերը, Բաղդասարյանը հորդորել է նորից հետ դառնալ եւ շարունակել ճանապարհը դեպի Իրան։ Երեկ նրանք խորհրդարանում հանդիպելով՝ հիշել են այս պատմությունը եւ անբռնազբոս հռհռացել, ինչն էլ արձանագրել է panorama.am-ի լրագրողը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր