Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

09 փետ 2018 13:34

Սեյրան Սարոյանը` բախտի ու Սերժ Սարգսյանի մասին. տեսանյութ

Սեյրան Սարոյանը` բախտի ու Սերժ Սարգսյանի մասին. տեսանյութ
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը` խոսելով կառավարման համակարգի փոփոխության ու Անվտանգության խորհրդի կազմի մասին ասաց.«Էն վախտ գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն էր, հիմա վարչապետն ա էս թազա Սահմանադրությամբ: Հիմա Ազգային ժողովի նախագահն ու նախագահը գնան, նստեն, ենթարկվեն վարչապետի՞ն: Տենց կլինի՞: Շատ էլ սրանք խոսում են առանց մտածել»: 

Դիտարկմանը, որ նախագահի լիազորությունները խիստ սահմանափակվում են նոր Սահմանադրությամբ, Ս.Սարոյանը պատասխանեց.«Ի՞նչ լիազորություն: Որ գնաց նստեց, լսեց, ի՞նչ պիտի անի»:

Ըստ Ս.Սարոյանի` շատ լավ կլինի, եթե ՀՀ վարչապետը լինի Սերժ Սարգսյանը. «Բա վատ կլինի՞: Մեզի որ տենց բախտ լինի, Սերժ Սարգսյանը կգա վարչապետ: Վա՞տ ա ղեկավարում երկիրը»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր