Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

20 օգոս 2019 16:39

Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա

 
Նախկին իշխանությունների օրոք բանակը թալանվել է։Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ չհստակեցնելով, թե ովքեր են եղել բանակ թալանողները։
«Հիշու՞մ եք, որ ամբիոնից ասացի պարոնայք զգուշացնում եմ Ձեզ, որ էդ տուշոնկաները, կաթը կոխում եք, դատախազից մի վախեցեք, Աստծո պատժից վախեցեք»,-ասաց Սեյրան Սարոյանը։
Հարցին ինքն արդյոք գողացել է բանակից, թե ոչ, գեներալն արձագանքեց. «Գիտե՞ք քանի հազար զինվոր է իմ մոտ ծառայել։ Սենց կարայի բաց խոսայի։ Տենց զինվոր չկա, որ իմ մոտ ծառայած լինի ու իմ անունով չերդվի»,-ասաց Սարոյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, որ դեռ տարիներ առաջ Սարոյանն ասել է, որ գեներալ Հայկազ Բաղրամյանին ընկերը թանկարժեք մեքենա է նվիրել՝ բանակից գողություն չանի, Սեյրան Սարոյանն ասաց. «Բանակում բան կա՞ր, որ գողանայինք։ Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք, ոչ կազարմա։ Գիտե՞ք բանակը ոնց ենք սարքել»։

 

 
Չեմ հավատում, որ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել››,-այնուհետև լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Սեյրան Սարոյանը:
Հարցին, բա ինչու՞ չի գալիս Հայաստան, նախկին պատգամավորը պատասխանեց. ‹‹Դե չի գալիս, որ չբռնեն հո ախմախ չի, որ հետ գա , որ գա Նիկոլը բռնելու է››:
Հիշեցնենք, ո ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ, որին հայտնաբերել են Ռուսաստանում, սակայն նրան արտահանձնելու ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ռուսական կողմը մերժել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր