Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

13 փետ 2018 12:30

«Սասնա ծռերի» դատն ընթանում է առանց նրանց և պաշտպանների

«Սասնա ծռերի» դատն ընթանում է առանց  նրանց և պաշտպաններիԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի նստավայրում այսօր` փետրվարի 13-ին, «Սասնա ծռեր» խմբի գործով նիստին պաշտպանների մեծ մասը չէին ներկայացել դատարան: Նշենք, որ փաստաբանները գործադուլ են անում եւ այդ պատճառով չէին մասնակցում նիստին` ի նշան նոր Դատական օրենսգրքի նախագծով նախատեսված փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կիրառվող 100 հազար դրամի չափով տուգանքի:

Խմբի անդամները հայտարարեցին, որ չեն ցանկանում ներկա գտնվել նիստին, եթե իրենց պաշտպանները նիստերի դահլիճում չեն: Սակայն, նախագահող դատավոր Արթուր Օհանյանը թույլ չտվեց նրանց լքել դահլիճը: Ամբաստանյալներից Վարդան Գերվատյանը հայտարարեց, որ առանց իրենց պաշտպանների ներկայության չեն պատրաստվում մասնակցել նիստին: Իսկ Արամ Հակոբյանը հայտարարեց, որ լքում է նիստերի դահլիճը, քանի որ չի ցանկանում մնալ այնտեղ, որտեղ գտնվում է այն դատախազը, որը ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկում է պահանջել:

Նիստերի դահիճում գտնվող պաշտպաններից Հարություն Բաղդասարյանն էլ նշեց, որ ինքն էլ է գործադուլ անում եւ այսօր դատարան է ներկայացել հայտարարություն անելու համար. «Դուք այդ օրենքն ընդունելով սահմանափակում եք մեր իրավունքները, հաջորդ անգամ իմ այս հայտարարության համար դուք տուգանելու եք ինձ 100 հազար դրամով: Այսօրվա ստեղծված իրավիճակի համար միայն դուք եք մեղավոր, դուք ամեն ինչ անում եք, որպեսզի ամբաստանյալներն ու մենք լքենք նիստերի դահլիճը»:

Պաշտպանի այս հայտարարությունից հետո բոլոր ամբաստանյալները լքեցին նիստերի դահլիճը, նախագահող դատավորը բոլոր 10 ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիա կիրառեց` 10 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:

Այնուամենայնիվ, դատարանը պաշտպանների եւ ամբաստանյալների բացակայությամբ որոշեց շարունակել դատական նիստը. այս պահին հրապարակվում են «Սասնա ծռերի» անդամներին առաջադրված մեղադրանքների եզրափակիչ մասերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր