Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

14 փետ 2018 20:00

Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ

Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ
Փետրվարին Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ, դարձավ Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ մեկ տարի ժամկետով՝ ստանալով Կոմիտեի անդամ երկրների միաձայն աջակցությունը։

Բյուրոյի անդամների առաջադրումը կայացել էր Կորեայի Հանրապետությունում 2017 թ. դեկտեմբերի 4-9-ը տեղի ունեցած Կոմիտեի 12-րդ նստաշրջանի ընթացքում քննարկումների ժամանակ, իսկ վերջնական հաստատումն իրականացվել է ս․թ․ փետրվարին կայացած էլեկտրոնային խորհրդակցությունների ընթացքում։

Հայաստանը Կոմիտեի անդամ է հանդիսանում 2016-2020թթ. ժամանակահատվածի համար:

Տեղեկանք. Միջկառավարական կոմիտեն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի գլխավոր մարմիններից է և բաղկացած է տարածաշրջանային վեց խմբերը ներկայացնող 24 անդամից: Կոմիտեի կարևոր գործառույթներից է Կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր