Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բախվել գազատար խողովակին          Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր՝ Ջուջևան գյուղ       Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի    

07 ապր 2023 11:45

Կրկին Հայաստանն է մեղավոր` խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Ղարաբաղի տարածք

«Վերջին 30 տարում հենց Հայաստանն է խոչընդոտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Ղարաբաղի տարածք»։ Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է TÜRKSOY-ի անդամ երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների 9-րդ նիստի բացման արարողության շրջանակում ունեցած տեսաելույթի ժամանակ։
«Հայաստանը համառորեն մերժում էր այս ուղղությամբ առաջարկները»,- ընդգծել է նա։ 




Բայրամովը նշել է, որ «30 տարի շարունակ հայերը ոչնչացրել են Շուշի քաղաքի մշակութային և կրոնական հուշարձանները»։


«Հայաստանը, ինչպես Ղարաբաղում, այնպես էլ՝ Արևելյան Զանգեզուրում, ոչնչացրեց ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող մեր պատմական հուշարձանները»,- հայտարարել է Բայրամովը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր