Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

15 փետ 2018 14:30

Արցախում իրավիճակը պայթյունավտանգ է. Շավարշ Քոչարյանը՝ ԱՄՆ հետախուզության զեկույցի մասին

«Այն հանգամանքը, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է: Դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլի դեպքերը»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ գնահատելով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցը: Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները չեն բացառել, որ 2018-ին իրադրությունը Լեռնային Ղարաբաղում կարող է էլ ավելի սրվել:
 

Շավարշ Քոչարյանի խոսքով, հայկական կողմերը միշտ պատրաստ են ցանկացած զարգացումների: «Ինչ վերաբերվում է պատրաստ լինելուն, ապա ինչի՞ մասին է խոսքը:
 
Բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս՝ ով ինչի է պատարստ, ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն»,- ասաց Շարվարշ Քոչարյանը՝ նշելով, որ Իլհամ Ալիեւն իր ելույթով փայլուն ձեւով ապացուցեց, որ Ղարաբաղը երբեւիցե չի կարող լինել Ադրբեջանի կազմում:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր