Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

15 փետ 2018 17:50

Կառավարությունը չի կիսում «Ելք»-ի կարծիքը

 Կառավարությունը չի կիսում «Ելք»-ի կարծիքը
Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց «Ելք» խմբակցության առաջարկը: ՀՀ ֆինաննսերի նախարար Վարդան Արմայանը ներկայացրեց նրանց ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքի մեջ`վերականգնելով բենզինի ու սեղմված գազի ակցիզային հարկի նախկին դրույքաչափերը: «Առաջարկվում են նաև եկամտային հարկում փոփոխություններ, առաջարկվում է մեկ սանդղակ ևս ավելացնել 150-ից մինչև 300 դրամ սանդղակը ու այն հարկել 26 տոկոսով»,-ասաց Արամյանը:

Վարդան Արամյանն ընդգծեց՝ Կառավարությունը բազմիցս քննարկել է նման հարցեր: «Հարկային օրենսգիրքը, երբ որ փոփոխության էինք ենթարկում, այնտեղ գնացինք համարձակ քայլերի՝ էական թուլացումների, և հիմնական նպատակն էր, որպեսզի այն գործիքները, որոնք որ տնտեսվարող սուբյեկտների մոտ ստեղծում են հոսքերի կառավարման մասով խեղումներ, փորձենք թուլացնել, որովհետև տնտեսվարող սուբյեկտներն են տնտեսական աճը ապահովում, աշխատատեղեր ստեղծում»,-նշեց Ֆինանսների նախարարը:
 
Վարդան Արամյանն ընդգդծեց`եթե առաջարկ է արվում առանց հիմնավորման, թե մեկ այլ փոխհատուցման գործիքը ինչպես է կատարվելու, ու ինչ տնտեսական հետևանքներ են լինելու, կառավարությունը չի կիսում «Ելք»-ի կարծիքը: «Կարծում ենք, որ մեր ընդունած, որդեգրած քաղաքականությունը ճիշտ է»,-նշեց Վարդան Արամյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր