Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

16 փետ 2018 14:45

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` Իլհամ Ալիևի «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ հայտարարությունների մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ հայտարարություններին: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Զախարովան նշել է , որ Իլհամ Ալիևի Ադրբեջանում իշխող կուսակցության համագումարում հնչեցրած հայտարարությունները չեն նպաստում լարվածության նվազեցմանը:
«Մոսկվայում տեսել են Իլհամ Ալիևի հայտարարությունները: Մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են ծայրահեղ լարված վիճակում: Այս հայտարարություները ակնհայտորեն չեն օգնում լարվածության նվազեցմանը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մարիա Զախարովայի հայտարարությանը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Զախարովայի խոսքերը Բաքվում «թյուրիմացություն» են առաջացրել:
«Հաշվի առնելով մեր երկրների միջև եղած ռազմավարական համագործակցությունը՝ երկրի ղեկավարի խոսքերի վերաբերյալ նման վերաբերմունքը մենք համարում ենք սխալ»,-ասել է Հաջիևը:

Փետրվարի 6-ին Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը հանդես էր եկել անհեթեթ հայտարարություններով և նշել, որ «Մի օր իրենք վերադառնալու են Երևան և Զանգեզուր»: Պատմությանն անծանոթ Իլհամ Ալիևը Երևանը և Զանգեզուրը դիտարկել էր որպես Ադրբեջանի պատմական տարածքներ:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այդ արտահայտությունն «աբսուրդ և անիմաստ» է անվանել՝ հավելելով, թե դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ հարևանի հետ տասնամյակների վաղեմություն ունեցող հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր