ՀՐԱՏԱՊ․ Եթե ՀՀ կառավարությունը ձախողի գյուղմթերքի արտահանումը, ապա չի կարողանալու ապահովել 2022 թվականի համար տնտեսական աճի ցուցանիշը          ՆԱՏՕ-ն ուկրաինացիների ձեռքերով կռվում է Ռուսաստանի դեմ. Մատվիենկո       Ամեն ինչ շատ ավելի բարդ ու ռիսկային . թաքնվել ենք տներում ու ռեստորաններում ու ձևացնում ենք, թե ամեն ինչ նորմալ է    

17 փետ 2018 20:00

Ինչո՞ւ են կանանց ձեռքերը սովորաբար տղամարդկանց ձեռքերից ավելի սառը

 
Ինչու են կանանց ձեռքերը սովորաբար ավելի սառը, քան տղամարդկանց ձեռքերը։ Պարզվում է, խնդիրն այն է, որ կանանց մկանային զանգվածն ավելի փոքր է , քան տղամարդկանցը, վստահեցնում են Քեմբրիջի համալսարանի մասնագետները։
Նրանց խոսքով՝ հենց մկանային զանգվածի ցուցանիշով է պայմանավորված ջերմության գեներացիայի հնարավորությունը, ինչն անհրաժեշտ է ամբողջ մարմինը տաքացնելու համար։ Այս եզրակացությունն արվել է այն բանից հետո, երբ American Journal of Physical Anthropology ամսագրում հրապարակված նոր հետազոտության շրջանակում մի խումբ կամավորներ ձեռքերը մտցրել են սառցե ջրի մեջ ու պահել երեք րոպե։ Դրանից հետո գիտնականները հետեւել են, թե մարդկանց որքան արագ է հաջողվել տաքացնել իրենց սառած վերջույթները։
Նրանց մոտ, ովքեր մկանային մեծ զանգված ունեին, ձեռքներն ավելի արագ են տաքացել, ինչը հաստատել են նաեւ տերմալ հատուկ խցիկից արված լուսանկարները, որը ֆիքսում է օրգանիզմում ջերմության տարածումը։ Դա շատ զարմացրել է փորձագետներին, քանի որ միշտ ընդունված է եղել համարել, որ մարմնի տաքացման հարցում ոչ թե մկաններն են կարեւոր դեր կատարում, այլ ենթամաշկային ճարպը։ Մինչդեռ լիարժեք պատկերացումն այն մասին, թե ինչպես է մարմնի կառուցվածքն ազդում նրա տաքացման պրոցեսի վրա, մեծ նշանակություն ունի, օրինակ այնպիսի հագուստի արտադրության համար, որը կտաքացնի կանանց ու երեխաներին։
«Մենք միշտ ենթադրել ենք, որ ճարպը օրգանիզմի ջերմակարգավորման հիմնական գործոնն է, բայց հիմա պարզվել է, որ այդ հարցում գլխավոր դերը մկաններն են կատարում,-նշել են հետազոտության հեղինակները,-Մարդու մարմինը պարզապես զարմանալի դինամիկ համակարգ է, որը օգտագործում է մկանները ջերմություն արտադրելու ու ամբողջ մարմնի ջերմությունը պահպանելու համար՝ այդ թվում ձեռքերի։ Աշխարհի տարբեր երկրներում բնիկների օրգանիզմը  սովորել է ուժեղ ցրտի պայմաններում ապրելուն։ Օրինակ նրանք բավականին արագ սահմանափակում են դեպի ձեռքեր արյան հոսքը, որպեսզի համոզվեն, որ մարմնի ներսում ջերմաստիճանը բարձր է մնում։ Դեպի վերջույթներ նրանց արյան հոսքը տեղի է ունենում ալիքաձեւ, դրանով իսկ ապահովելով պաշտպանություն ցրտահարումից»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր