Տեսանյութ.Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կառավարական ամառանոցի մոտ են          Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վատթարացնել հարաբերությունները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ապա որոշումն իրենցն է       Ռուսաստանը խնդիր չունի՝ անհրաժեշտության դեպքում կարող է գնել թուրքական ԱԹՍ-ներ    

19 փետ 2018 17:00

Մարտի 1-ից որոշ դեղեր կվաճառվեն դեղատոմսով

 Մարտի 1-ից որոշ դեղեր կվաճառվեն դեղատոմսով
Մարտի 1-ից սկսած ուժի մեջ կմտնի դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգը: Դեղատոմսով դեղեր դուրս գրելու պրոցեսը շահեկան է, ասում է ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
«Այս դեպքում դեղի նշանակման  պատասխանատվությունը ընկնում է բժիշկների վրա, որովհետեւ շատերն ուղղակի գալիս են դեղատուն եւ դեղատան աշխատակիցը, որը չունի համապատասխան կրթություն դեղ է նշանակում, ավելի ճիշտ՝ վաճառում»:
Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բաց թողնման ենթակա է 2700-ը:
Սերգեյ Խաչատրյանը կիսում է այն մտավախությունը , որ այս գործընթացը պոլիկլինիկաներում կարող էհերթեր  առաջացնել: Դրա համար, մարտի 1-ից դեղատոմսով կվաճառվեն միայն հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատները եւ կոդեին պարունակող դեղերը, իսկ հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերը, արդեն հոկտեմբերի 1-ից՝ մնացած բոլոր դեղերը:
Արդեն  հաստատված է դեղատոմսի մի ձև, որը նախատեսված է  բազմակի օգտագործման համար, ինչպես քրոնիկ հիվանդի, այնպես էլ հաբով ձեռք բերողի համար: Դեղատոմսի  կտրոնի  մի մասը կմնա դեղատանը, պացիենտի շարժունակությունը ևս չի սահմանափակվի,  նա կարող է ամեն անգամ տարբեր դեղատներից դեղ ձեռք բերել: Բազմակի օգտագործման համար նախատեսված դեղատոմսերն ուժի մեջ են վեց ամիս:
Նախարարի տեղակալը շեշտում է, որ կստեղծվի հատուկ տեսչական մարմին, որը համապատասխան հսկողություն կիրականացնի դեղատներում: Սերգեյ Խաչատրյանը նաեւ ապավինում է դեղատան աշխատակիցների բարեխղճությանը, որ դեղերը կվաճառեն միայն դեղատոմսի առկայության դեպքում:
Դեղատոմոսով եւ առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը տեղադրված  է ՀՀ ԱՆ եւ «Դեղերի փորձագիտական կենտրոն» կայք-էջերում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր