Լավագույն և վատագույն տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանների
Խեցգետին
Հրաշալի ամուսիններ են։ Նվիրված են, ազնիվ, երբեք չեն խուսափում պատասխանատվությունից։ Սիրում են ամբողջ սրտով, քանի որ շատ զգացմունքային են։ Սակայն նրանց վեճերի մեծ մասը կապված են մանրուքների հետ։ Տղամարդ Խեցգետնի հետ հնարավոր է ամուր ընտանիք կառուցել։
Կշեռք
Հրաշալի զուգընկերներ են։ Չնայած վճռական չեն, ամբողջությամբ խորտակվում են զգացմունքի մեջ, երբ հասկանում են, թե ինչ են ուզում։ Նրանց նվիրվածությունն ու սերն անկոտրուն են։ Հավասարակշռում են հարաբերությունները, գեղեցկացնում դրանք, զուգընկերոջը ոգեշնչում դառնալ ավելի լավը, ավելի շատ երազել։ Հրաշալի ծնող են դառնում, իմաստուն են, արդար։ Ամուր հենարան են սիրելիի համար, աջակցում են ցանկացած իրավիճակում։
Կարիճ
Խանդոտ են, նրանց հատուկ է խորը զգացմունքայնություն ու սև հումորի զգացում։ Խանդի հակադիր կողմը նրանց նվիրվածությունն է։ Հենց նա ընտրի ձեզ, ձերը կլինի ընդմիշտ։ Նա կպաշտպանի ձեզ, կուղղորդի, կաջակցի, ազատություն կնվիրի։ Կդառնաք լավագույն ընկերներ և լավագույն զույգ։ Ձեզ կպաշտպանի ցանկացած ձևով ու ցանկացածից։
Երկվորյակներ
Նրանց հետ սիրային հարաբերություններն անկրկնելի են։ Հուսալի զուգընկերներ են։ Երբ իսկապես հարգում են դիմացինին, հիանում են նրանով։ Նրանք ձգտում են կանանց, ովքեր չեզոքացնում են իրենց թուլությունները։ Դառնում են ամենակրքոտ, ստեղծագործ և հավատարիմ զուգընկերը։
Ձկներ
Լավ ամուսիններ են դառնում, հատկապես¸ եթե զուգընկերը ստեղծագործ բնավորություն ունի, զգացմունքային է։ Ագրեսիվ չեն, միշտ հիմնավորում են վեճի առարկան։ Երբ սիրահարվում են, տարվում են սիրելով։ Ընդհանուր առմամբ սիրող ամուսիններ են, ովքեր հոգ են տանում երեխաների մասին, լսում կնոջ կարծիքը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ նրանք միշտ մնալու են իրենց տարօրինակ, ստեղծագործ աշխարհում։
Այծեղջյուր
Երբ իրենց նվիրում են որևէ մեկին, ձգտում են անել հնարավոր ամեն բան՝ հավատացած լինելու համար, որ բավարար ջանք են գործադրում հարաբերություններ կառուցելու և պահպանելու համար։ Ուժեղ տղամարդիկ են, ում վրա կարող եք հույս դնել ցանկացած իրավիճակում։ Չնայած երբեմն կամակոր են, բաց են երկխոսության համար, ինչը դրական ազդեցություն է ունենում հարաբերությունների վրա։ Կլսեն ձեզ, նույնիսկ¸ եթե համաձայն չեն ձեզ հետ։
Խոյ
Խոյի հետ հարաբերությունները հրաշալի կլինեն, քանի դեռ առկա չեն խնդիրներ, իսկ երբ դրանք առաջանան, հարաբերությունները կարող են բավական դաժան լինել։ Նրանք ինքնավստահ են, սիրում են հրամայել։ Սիրում են ընդգծել իրենց անհատականությունը, ուզում են, որ իրենց կարծիքն անվերապահորեն ընդունվի¸ և իրենց ամեն ինչում իրավացի են համարում։ Սա նշանակում է, որ Խոյերն ամենահաճելի և հանգիստ տղամարդիկ չեն։
Առյուծ
Ոչ միշտ են կանխատեսելի։ Նրանք կենդանակերպի բոլոր նշաններից առավել կսիրեն և չեն ամաչի ցույց տալ իրենց զգացմունքային կողմը, երբ դա անհրաժեշտ է։ Սակայն¸ երբ վիճում են նրանց հետ կամ նրանց բարդ իրադրության մեջ դնում, նրանք փորձում են ամեն կերպ ագրեսիվ չլինել։ Առյուծի հետ կյանքը հրաշալի է և հեշտ, բայց պետք է կարողանաք պաշտպանել ձեզ։
Ցուլ
Ամենահամառ մարդիկ են։ Այնքան բարձր ստանդարտներ ունեն, որ թվում է՝ պարզապես չեք կարող համապատասխանել դրանց։ Սիրալիր են մտերիմների հանդեպ, բայց մոտ հարաբերություններ կառուցելու համար պետք է «հաստ կաշի» ունենանք և չվախենաք անհրաժեշտության դեպքում մարտահրավեր նետել նրանց։
Ջրհոս
Ամենաամբիցիոզ և վճռական տղամարդիկ են։ Այդ պատճառով էլ բավական բարդ զուգընկեր են։ Ժամանակի մեծ մասն անցկացնում են աշխատավայրում։ Մեծ է հավանականությունը, որ հարաբերությունները կազդեն առաջնահերթությունների վրա։
Աղեղնավոր
Բացի նրանից, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հաճախ են անհավատարիմ համարում, նրանք չափազանց շատ են սիրում ազատություն։ Արկածների, նոր բաներ հետազոտելու ցանկություն ունեն։ Վատագույնն են ոչ թե այն պատճառով, որ վատ մարդիկ են, այլ այն պատճառով, որ ավելի քիչ են հակված երջանիկ լինել, երբ կապված են որևէ մեկի հետ։