ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

22 փետ 2018 14:20

Մայրը իր նորածին երեխայի խնամքը ստանձնած ամուսիններից գումարներ է շորթել

Մայրը իր նորածին  երեխայի խնամքը ստանձնած ամուսիններից  գումարներ է շորթելԱրմավիրի մարզում բնակվող կինը ծննդաբերելուց օրեր անց որոշել էր երեխային մանկատուն հանձնել: Երեխային մանկատուն հանձնելու պատճառն էլ, իբրև թե, հանդիսացել են սոցիալական ծանր պայմանները և երեխայի խնամքով զբաղվելու հնարավորություն չունենալը:

Կինը երեխային լույս աշխարհ է բերել 2017թ. մարտի 30-ին և շուրջ մեկ շաբաթ անց երեխային հանձնել Էջմիածնում բնակվող ամուսիններին, ովքեր տեղեկանալով այն մասին, որ կինը ցանկանում է երեխային հանձնել մանկատուն՝ խնդրել են երեխայի խնամքն իրենց վստահել:
Երեխային կենսաբանական մայրը՝ Գյուլլիզարը, Գայ գյուղում 2017թ. ապրիլի 6-ին հանդիպել է ամուսիններին, նորածնին հանձնել նրանց՝ պարտավորվելով երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող պետական նպաստի գումարն ստանալու դեպքում նրանց տրամադրել նաև երեխայի ծննդյան վկայականը` որդեգրման կամ խնամակալության հարցը լուծելու նպատակով:

Սակայն որոշ ժամանակ անց Գյուլլիզարը կապ է հաստատել երեխայի խնամքն ստանձնած ամուսինների հետ և նրանցից պահանջել գումար` նպաստը ստանալու նպատակով համապատասխան փաստաթղթերի ձեռք բերման ընթացիկ ծախսերը հոգալու համար:

Տղամարդը նրան տվել է 20.000ՀՀ դրամ, սակայն 2017թ. սեպտեմբերի 22-ին Գյուլլիզարը կրկին զանգահարել է տղամարդուն և հայտնել, որ գումարը ծախսել է, սակայն չի կարողացել ձեռք բերել փաստաթղթերը և կրկին գումար է պահանջել:

Երեխայի խնամքն ստանձնած տղամարդը մերժել է, ինչից հետո էլ զանգահարել է ոստիկանության՝ հայտնելով կատարվածի մասին: Այս ամենի մասին տեղեկանալով՝ Գյուլլիզարը զայրացել է, և ինքը ևս գնացել է ոստիկանություն, որտեղ էլ ստել է՝ ասելով, թե իր երեխային իբրև 2016թ. ապրիլի 3-ին ժամը 17-ից 18-ի սահմաններում «Հանրապետական» ծննդատան մոտակայքից պատահական տաքսի ավտոմեքենայի միջից գողացել են և տարել անհայտ ուղղությամբ:

Քննությամբ պարզվել է, որ Գյուլլիզարը սուտ մատնություն է կատարել, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը գտնվում է դատավոր Վահե Խալաթյանի վարույթում:

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր