Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

26 փետ 2018 12:50

Շարունակելու եմ պայքարս. Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանն ազատ է արձակվել

Շարունակելու եմ պայքարս. Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանն ազատ է արձակվելՀիմնադիր խորհրդարանի եւ «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Արմեն Միքայելյանն այսօր ազատ է արձակվել:

Armtimes.com-ի հետ զրույցում Միքայելյանն ասաց, որ իր պատժի կրման ժամկետը լրացել է եւ մի քանի ժամ առաջ ազատ է արձակվել: «Ես ինձ շատ լավ եմ զգում, բնականաբար շարունակելու եմ պայքարը»,- մեր հարցին ի պատասխան ասաց Արմեն Միքայելյանը:
Վերջինս 1 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2017 թվականի մարտի 17-ին:

Միքայելյանը ձերբակալվել էր 2016 թվականին ՊՊԾ գունդը գրավելու օրերին՝ հուլիսի 27-ին՝ ընտանիքի հետ հանրահավաքից վերադառնալիս: Նա  մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք-զինամթերք պահելը, կրելը, կամ փոխադրելը):
 
Ըստ գործի նյութերի՝ Միքայելյանի մոտից ոստիկանները խուզարկությամբ թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ են հայտնաբերել՝ լիցքավորված 7 փամփուշտով: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանը մեղադրյալին գրավի դիմաց ազատ էր արձակել, սակայն նրա խափանման միջոց կալանքը կրկին փոխվել էր եւ նա կրկին կալանավորվել էր:

Պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել դատավճռի դեմ, որը, սակայն մերժվել էր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր