Իրանի դեմ հարվшծը տեղի չի ունենում, քանի որ Իրանը հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել          24 ժամվա ընթացքում երրորդ ցնցումն է գրանցվել Ադրբեջանում       Չարենցավան քաղաքում բшխվել են «Honda Accord»-ը և «Ford Transit»-ը, վերջինը կողաշրջվել է, կան վիրավnրներ    

27 փետ 2018 11:00

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման վտանգ կա. Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը մտահոգություն է հայտնել, որ զինված հակամարտության վերսկսման վտանգը Հայաստանի և Ադրբեջանի միջև գնալով մեծանում է:
 
«Մենք ապրում ենք շատ վտանգավոր ժամանակներում, երբ զինված հակամարտության վերսկսման վտանգը Հայաստանի և Ադրբեջանի միջև գնալով մեծանում է: Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում ընտրական գործընթացների ավարտից և իշխանության վերարտադրությունից հետո կարող է հնարավորություն առաջանալ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցված կարգավորման համար, կամ էլ ընդհակառակը՝ կարող են վերսկսվել ռազմական գործողությունները»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Կոզլարիչը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր