Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

27 փետ 2018 17:35

Արցախը Հայաստան է և վե՛րջ. Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հոդվածը

 Արցախը Հայաստան է և վե՛րջ. Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հոդվածը
Կովկասի ինստիտուտը սոցհարցման տվյալներ է հրապարակել, ըստ որոնց Արցախում հարցվածների ընդամենը 50,5, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ 53,6 տոկոսն է կարծում, թե Արցախը պետք է միանա Հայաստանի Հանրապետությանը:

Գաղտնիք չէ, որ շատերին, այդ թվում՝ հայկական ծագմամբ օտարահպատակ «հետազոտողներին» ձեռնտու է այսպես կոչված 3-րդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը և դրա մաս կազմող՝ Արցախի «անկախության» հայեցակետը:
Այդ հայեցակարգը կոչված է ապահովելու մեկ դար առաջ ռուս-թուրքական ագրեսիայով Հայաստանի 1-ին Հանրապետությունը զավթելու, մասնատելու և անկախությունից զրկելու, զուգահեռաբար՝ Արցախն ու Նախիջևանը Ադրբեջան կոչվող արհեստական պետությանը բռնակցելու միջոցով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը: Դրա վրա են հիմնված ներկայիս Հայաստանը (Արցախը ներառյալ) կառավարող ռուսական գաղութատիրական համակարգը և նրան ծառայող հայաստանյան գաղութային վարչակազմի իշխանությունը:

Արցախը Հայաստանի Հանրապետության մաս դարձնելու մոտեցումը փլուզում է այդ հակահայ հայեցակարգն ու ճարտարապետությունը:
Լույսի պես պարզ է, որ անկախ բնակության վայրից, հայության համազգային իղձերից մեկն է տեսնել Արցախը Հայաստանի Հանրապետության կազմում, ինչին պետք է հետևի Հայրենիքի ամբողջացման հաջորդ քայլը՝ Նախիջևանի և Կուրի աջ ափի լիակատար վերահայացումը:
Նման պարագայում հակառակորդը ստիպված է մանևրել և խորամանկել, իբր թե հայերի կեսից մի փոքր ավելին իսկապես կողմ է միավորման, սակայն, գրեթե կեսն էլ կողմ է Արցախի «անկախության»:

Ազգը մասնատելու, ընկալման տիրույթում կես-կես պատկեր ստեղծելու այդպիսի գործողությունները նաև հող են նախապատրաստում Արցախում օտար զորք բերելու, այն մրցասպարեզ և կռվախնձոր դարձնելու համար:

Մեր գլխով շատ փորձանք ու կեղծիք է անցել, սա՛ էլ կանցնի:
Հայ արդիական քաղաքական միտքն արդեն որդեգրում է Կուր-Արաքսյան Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, որը ճեղքելու է բոլոր դավադիր պատնեշները և մեկնարկելու է Հայրենիքի վերատիրացումն ու ազգային առաքելության վերաստանձնումը:
Մե՛նք ենք տերը մեր երկրի:

Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռեր խմբավորման անունից)
27 փետրվար 2018 թ., «Արմավիր» ՔԿՀ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր