Համար մեկ է տրվել, հարկ եղած դեպքում պետք է փակել մարզերից Երևան մտնող ճանապարհները. «Հրապարակ»          Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»       Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա․ «Հրապարակ»    

01 հուն 2026 14:04

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի տարածքային գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառք է տվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի տարածքային գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառք է տվելՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, հիշյալ կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր