Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

28 փետ 2018 10:45

Արփինե Հովհաննիսյանը վաճառել է մեքենան. ինչ նոր մեքենա է նա ցանկանում գնել․․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ, Հովհաննիսյանը նախորդ տարի 10 միլիոն դրամով վաճառել է իրեն պատկանող «TOYOTA PRIUS 1.8 HYBRID» մակնիշի ավտոմեքենան, որպեսզի մի քիչ ավելի թանկ՝ 20 միլիոն դրամով գնի «MINI COOPER COUNTRYMAN» մակնիշի ավտոմեքենա:

Դրամական միջոցները նախորդ տարի չնչին փոփոխության են ենթարկվել՝ 1,5 միլիոն դրամից դառնալով 2 միլիոն դրամ: Տարեկան եկամուտները կազմել են 32 միլիոն 441 հազար դրամ, որից 10 միլիոն դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, 4 միլիոն 638 հազար, 6 միլիոն 661 հազար եւ 1 միլիոն 140 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 10 միլիոն դրամն էլ մեքենայի վաճառքից ստացված գումար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր