Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

28 փետ 2018 12:35

Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին սպառնացել է, որ կսպանի անձնագրային բաժանմունքի պետին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևանի բնակիչ Լյովա Թորոսյանը նամակ է փոխանցել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքի պետին, որով զգուշացրել է պետին, որ եթե Աննման Աղանիկյանը դիմի անձնագրային բաժանմունք և այնտեղ նրան անձնագիր տրամադրեն, ինքը սպառնում է սպանել անձնագրային բաժանմունքի պետին։
 
Աղբյուրի տեղեկացամբ՝ փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումեր՝ «ծալապակաս-ահաբեկչին» հայտնաբերելու ուղղությամբ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր