Մտել են բնակարան, կպչուն ժապավենով կապել են կնոջ ձեռքերը և ոտքերը…

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Ալինա Ա.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձանցից մեկը 1976 թ. ծնված Արմեն Թ.-ն է:
Փետրվարի 27-ին, ժամը 14.45-ին, Արմեն Թ.-ն Գյումրիի Շիրակացու փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և ներկայացվել Շիրակի մարզի քննչական վարչություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և հանցագործությունը կատարած երկրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Արմեն Թ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: