Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

28 փետ 2018 15:30

Ինչ պետք է սովորի կինը մինչեւ 30 տարեկանը

Համեղ պատրաստել 
Իսկական տնտեսուհին շեֆ խոհարար է իր խոհանոցում, նա կարող է ոչնչից ոչ միայն սկանդալ եւ սանրվածք սարքել, այլեւ հրաշալի, համեղ, իսկ գլխավորը` օգտակար աղցան: Նա միշտ մի քանի բաղադրիչից կազմված ուտեստ կունենա, որը կգոհացնի յուրաքանչյուր համադամասերի: Նման տնտեսուհու ճաշացանկը կազմում են միայն օգտակար եւ որակյալ մթերքները:
 
Հարմարավետություն ստեղծել եւ մաքուր պահել տունը
Չնայած ծանրաբեռնվածությանը` իսկական տնտեսուհու տանը միշտ իդեալական կարգուկանոն է լինում: Բնակարանում հարմարավետությունն առանձին կետ է: Ներքին հարդարման բոլոր տարրերը ներդաշնակորեն համադրվում են իրար հետ: Նման տարիքում կինը պետք է կարողանա գլուխ հանել կենցաղային քիմիայից եւ «տատիկի բաղադրատոմսեր» իմանա տանը մաքրություն պահպանելու համար: Նրա համար խնդիր չէ կարգի բերել նաեւ հին, գունատ շղարշը եւ նստվածքով պատված թավան եւ կաթսան:
 
Կարել, լվանալ, արդուկել
Այո, այո, այո: Յուրաքանչյուր իրեն հարգող տնտեսուհի պետք է տեղյակ լինի կարի հիմունքներին եւ անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենա կարելու պոկված կոճակը կամ կարկատելու անցքը: Իսկ լվացքը եւ արդուկը անբաժան բաղադրիչներ են, որոնք օգնում են իրերն իդեալական վիճակում պահել: 

Լավ տեսք ունենալ
Որքան էլ ծանրաբեռնված լինի կինը, մաշկը, մատնահարդարումը եւ սանրվածքն առանց բացառության պետք է կարգին լինեն: Իսկական տնտեսուհու ոչ միայն տունն է խնամված, այլեւ նա ինքը, չէ՞ որ տնտեսուհու դեմքն ընտանիքի դեմքն է: 

Ճիշտ բաշխել բյուջեն
Բյուջեի ճիշտ պլանավորումը ամենակարեւոր հմտություններից մեկն է: Բնակվարձը, մթերքների գնումը, ամենամսյա վճարումները… եւ այն կոշիկները, որոնք վաղուց նայում են խանութի ցուցափեղկից: Փողը պետք է ամեն ինչին հերիքի: Շատ բարդ է ճիշտ որոշել բյուջեի առաջնահերթությունները, եւ յուրաքանչյուր տնտեսուհի իր գաղտնիքներն ունի, որոնք թույլ են տալիս որակով անել դա: Ինչ-որ մեկը ծախսերի գիրք է պահում, ինչ-որ մեկն էլ ցուցակներ է գրում եւ ապագա գնումները պլանավորում՝ ըստ անհրաժեշտության աստիճանի:
 
Ժամանակի պլանավորում
Միայն ժամանակի գրագետ պլանավորումն է թույլ տալիս հասցնել բոլոր գործերը: Սկսնակ տնտեսուհիները դժվարության են բախվում, երբ այնքան բան է պետք անել, իսկ ժամանակ չկա: Հաճախ նրանց համար դա հսկայական խնդիր է դառնում: Եվ այդ խնդիրը հնարավոր է լուծել միայն ճիշտ պլանավորման եւ ինքնակազմակերպման միջոցով:
 
Հյուրեր ընդունել
Հյուրընկալությունն իսկական գիտություն է: Լավ տնտեսուհու հյուրերը միշտ գոհ են մնում: Չէ՞ որ նա գիտե, թե ինչ է պետք դրա համար: Լավ տնտեսուհին վատ հյուրեր չի ունենում: Ահա թե ինչ որակների պետք է տիրապետի իսկական տնտեսուհին:
Որպես կանոն, երեսուն տարեկանում փորձարկումների եւ սխալների ուղիով կինը ճանաչում է տնտեսություն վարելու բարդ գիտությունը: Իսկ ինչ անել, եթե կինը չունի վերոհիշյալ հմտությունները: Սովորել եւ եւս մեկ անգամ սովորել: Ինտերնետում հսկայական քանակությամբ տեղեկություններ կան` վեբինարներ, թրեյնինգներ եւ ուղղակի խորհուրդներ, որոնք կօգնեն սովորել: Իզուր չեն ասում, որ լավ տնտեսուհի չեն ծնվում, այլ դառնում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր