Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել          Այս մարդը Հայաստանի պատմության մեջ ամենակոպիտ ընտրակեղծիքն է արել       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 15-ին    

15 հուն 2026 10:30

Այս մարդը Հայաստանի պատմության մեջ ամենակոպիտ ընտրակեղծիքն է արել

Այս մարդը Հայաստանի պատմության մեջ ամենակոպիտ ընտրակեղծիքն է արել«Պատմականորեն ինչի դեմ քննադատության խոսք է բարձրացրել լրագրող Փաշինյանը, նույն բանն արել է վարչապետ Փաշինյանը։ Պատմականորեն միշտ խոսելով ընտրակեղծիքներից, քննադատելով ընտրակեղծիքները՝ այսօր նա հատեց ընտրակեղծիքների կարմիր գիծը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ 

Նա նշեց, որ 50 հազարից ավելի ձայն ունեցող ուժի ուղղակի մի քանի ընտրատեղամասի ձայներ չեղյալ համարելով՝ դուրս թողեց Աժ-ից՝ «դրանով իսկ խլելով մեր ժողովրդից ադրբեջանիցների կողմից ներմուծված Սահմանադրությանը «չէ» ասելու իրավունքը»։

«Այս մարդը Հայաստանի պատմության մեջ ամենակոպիտ ընտրակեղծիքն է արել, ուղղակի դուրս է արել ուժերից մեկին և 3/5-րդից զրկել է ընդդիմությանը։ Դու չհամարձակվես այլևս խոսել ժողովրդավարությունից ոչ ժողովրդավար, ոչ էֆեկտիվ ոչ հավասարակշիռ, ոչ թավշյա ղեկավար»,- ասսաց Նարեկ Կարապետյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր