Իշխանության քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է ունենք          Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել       Հունիսի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

28 փետ 2018 20:00

Վաղն ԱԺ-ն կքննարկի Հանրապետության նախագահի ընտրության հարցը

2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի առաջադրման ժամկետը, ուստի Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահի առաջադրման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

«2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի` հայտարարում եմ, որ Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը կսկսվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մարտի 1-ի նիստում՝ ժամը 10:30-ին», - նշված է հայտարարությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր