Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

28 փետ 2018 20:45

Վնասակար սովորույթներ, որոնք փչացնում են կազմվածքը

1. Սնվելու քաոսային ռեժիմը
Մարդու օրգանիզմի գործառնական համակարգը բարդ մեխանիզմ է, որը գործում է խստորեն` ժամ առ ժամ: Սննդի 3 կամ 4 անգամյա ընդունման խիստ գրաֆիկի հետեւելով` դուք ձեր մարմնին օգնում եք ճիշտ ռեժիմում աշխատել:  

2. Նորաոճ բուսակերություն
Մարդկանց հատուկ է սեփական իմիջը ստեղծելիս ծայրահեղությունների մեջ ընկնել եւ հետեւել նորաոճ միտումների ոչ միայն հագուստի մեջ, այլեւ` սննդի:  Սննդից մսի կտրուկ եւ ամբողջական բացառումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, այդ պատճառով անհամեմատ ավելի օգտակար եւ սննդարար կլինի ճաշացանկը սահմանափակել ձկնամթերքով եւ մսի ոչ ճարպոտ տեսակներով:  

3. Հացի բացառումը
Հետեւելով «անհաց» սննդակարգի` չարժե հացն ամբողջությամբ եւ լիովին բացառել: Սեւ հացը, ինչպես նաեւ ամբողջական ցորենից հացը այն տեսակներն են, որոնք օգնում են կարգավորել մարսողության գործընթացները եւ օրգանիզմը հարստացնել շատ օգտակար միկրոտարրերով:  

4. Առանց սպորտի ապրելը
Առողջ մարմնում առողջ հոգի: Սեփական մարմնին հոգ տանելով` դուք հոգ եք տանում նաեւ ձեր հոգեբանական վիճակին: Նույնիսկ կես ժամով տնից դուրս գալն առույգացնում է եւ դրանով դրականորեն է ազդում օրգանիզմի եւ ընդհանուր տրամադրվածության վրա: 

5. Ալկոհոլային խմիչքի չարաշահումը
Առողջ կենսակերպ վարելիս շատ կարեւոր է ոսկե միջինին հետեւել ոչ միայն սննդի մեջ, այլեւ ըմպելիքներում, հատկապես եթե խոսքն ալկոհոլի մասին է: 
Այսպես, երբեմն չորս տեսակի կարմիր գինի օգտագործելով` դուք կարգավորում եք նյութափոխանակությունը: Բարձր կալորիական ըմպելիքների չարաշահումը (ալկոհոլային կոկտեյլներ եւ գարեջուր) կվնասի առողջությանը եւ ավելորդ կգ-ներ կավելացնի:

6. Սոուսների հանդեպ մեծ սերը 
Սոուսների բոլոր սիրահարները պետք է հիշեն, որ սոուսները, ինչպես եւ ալկոհոլն, իրենց մեջ շատ կալորիաներ են թաքցնում: Բայց պետք չէ վշտանալ: Սննդից սոուսների լիակատար բացառումը ավելորդ է: Սոուսներ ընտրելիս նախապատվությունը տվեք բանջարեղենայիններին եւ շատ մի օգտագործեք սերուցքայիններ, որոնք ընդամենը մեծացնում են քաշի ավելացման ռիսկը:  

7. Ճարպերի լիակատար բացառում
Սննդից ճարպերի բացառումը մարկետինգի եւս մեկ հնարք է, որը հեշտորեն շփոթեցնում է ինտերնետի անտեղյակ օգտատերերին: Իդեալական սննդակարգ փնտրելիս անհրաժեշտ է «ոչ» ասել ֆաստֆուդի բոլոր տեսակներին եւ հրուշակեղենային արտադրանքին, սակայն ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել ձկների կարմիր տեսակից, ձիթապտղի յուղից, ընկույզից եւ ավոկադոյից: Այդ մթերքները  չափից շատ օգուտներ են պարունակում նրանց համար, ովքեր նիհարելու գործընթացում է: 

8. Ամեն օր վարսակի փաթիլներ ուտելը
Իրարանցման ժամանակակից աշխարհում բարդ է ավելորդ ժամ առանձնացնելը լիարժեք նախաճաշ պատրաստելու համար: Դա այն պատճառներից մեկն է, որի համար մարդկանց հատուկ է չարաշահել հընթացս ուտվող սնունդը: Դրա տեսակներից մեկը փաթիլներն են, որոնք շաքարի բարձր գործակից են պարունակում, ինչը հաճախակի օգտագործվելու դեպքում անպայման իր հետքն է թողնում կազմվածքի վրա: Հիշեք այդ մասին արագ նախաճաշ պատրաստելիս եւ փաթիլների տուփի փոխարեն նախապատվությունը տվեք մեղրով վարսակին եւ մրգերին: 

9. «Լայթ» մթերքներ
«Զրո կալորիաներ` զրո խնդիրներ»-ը ժողովրդականություն վայելող կարգախոս է, որով առաջնորդվել են դիետիկ մթերքի շատ երկրպագուներ: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ դիետիկ եւ «լայթային» մթերքները նույնը չեն:  Ճարպազուրկ սնունդ օգտագործելով` դուք ձեր օրգանիզմը թունավորում եք օսլայով, E-հավելումներով, արհեստական քաղցրացուցիչներով, խտացուցիչներով եւ այլ վնասակար քիմիայով: Հետեւեք բաղադրությանը եւ ճիշտ սնվեք: 

10. Պանիրը լավագույն ընկերն է
Որքան էլ պանիր սիրեք, հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է լավ, հատկապես երբ խոսքը վերաբերում է բարձր կալորիաներին: Հենց այդ պատճառով չարժե չարաշահել պանիրը, ավելի լավ է սահմանափակվել մի քանի բարակ կտորով` նախաճաշին կամ լանչին: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր