Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

02 մար 2018 18:05

Թոքերի քաղցկեղի 8 նշան, որ յուրաքանչյուր կին պետք է իմանա

Առողջության հետ կատակ չեն անում: Լավագույնը, որ մենք կարող ենք անել՝ մշտապես ուշադիր լինելն է մեզ և մեր մարմնի անգամ չնչին փոփոխություններին: Իհարկե, միայն բժիշկը կարող է ճշգրիտ ախտորոշում անել, սակայն ոչ ոք մեզնից լավ չգիտի մեր մարմինը: Ավելին, կանացի մարմինը կարող է ցուցաբերել այլ աշտանիշներ, քան տղամարդկայինը: Համաձայն վիճակագրության՝ թոքերի քաղցկեղից մահանում են ավելի շատ կանայք, քան տղամարդիկ:
 

1. Հևոց
Բոլորիս էլ ծանոթ է հևոցի զգացումը, սակայն որոշ կանանց մոտ սկսվում է սաստիկ հևոց անգամ չնչին ծանրաբեռնվածությունից: Եթե առավոտյան անկողնուց վեր կենալը ձեզ մոտ առաջացնում է հևոց, ապա սա կարող է լինել շնչառական խնդիրների, իսկ ապա նաև թոքերի քազցկեղի լուրջ ախտանշան:

2. Հոգնածության զգացում
Անընդհատ հոգնածության զգացումը կարող է լինել բազում հիվանդությունների նախանշան: Եթե դուք այնքան անտանելի ուժեղ հոգանծություն եք զգում, որ անգամ չեք կարողանում գիշերը քնել, ապա շտապեք բժշկի մոտ այցելության գրանցվել:
 
3. Մշտական հազ
Եթե դուք շարունակ հազում եք, և հազը երկար ժամանակ չի վերանում, ապա հարկավոր է ստուգվել: Հազը օրգանիզմի պատասխան ռեակցին է շնչառական համակարգում խանգարմանը, և եթե այն չի դադարում, ապա խանգարման պատճառը նույնպես չի վերացել:
 
4. Մեջքի և ուսերի ցավեր
Հավանաբար դուք չեք կապում մեջքի ցավերը թոքերի հետ, սակայն կանանց մոտ մեջքի և ուսերի հատվածում սուր ցավերը կարող են ուղիղ կապ ունենալ շնչառական համակարգի խնդիրների հետ: Պատճառն այն է, որ կանայք ավելի հակված են ունենալ թոքերի քաղցկեղի ադենակարցինոմա տարատեսակը: Քաղցկեղի այս տարատեսակի ուզուցքներն առաջանում են թոքերի արտաքին շերտերում և կարող են ճնշում գործադրել կողոսկրերի և ողնաշարի վրա:
 
5. Խռպոտ ձայն
Սովորաբար մենք խռպոտությունն ասոցացնում են ծխախոտի օգտագործման հետ, սակայն այն կարող է լինել թոքերի սկզբնավորվող քաղցկեղի նշան: Շնչառական համակարգում քաղցկեղի տարածումը դարձնում է ձեր ձայնալարերը գրգռված և բորբոքված, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ձայնի խռպոտության:
 
6. Քաշի կորուստ
Եթե դուք հանկարծակի սկսում եք սրընթաց կերպով քաշ կորցնել անգամ առանց որևէ բան այդ ուղղությամբ ձեռնարկելու, ապա սա կարող է լինել լուրջ ահազանգ: Երբ ձեր օրգանիզմը ներդաշնակ վիճակում չէ, այն այրում է կալորիաներ և ցանկություն էլ չի լինում սնվելու և վերականգնվելու:

7. Խնդիրներ կուլ տալու հետ
Եթե դուք ունեք կուլ տալու հետ կապված շարունակական խնդիրներ և դժվարություններ, ապա անհապաղ դիմեք բժշկի:
 
8. Ցավեր կրծքավանդակում
Ադենակարցինոման ունենում է փոքր ինչ այլ ախտանշաններ, քան թոքերի քաղցկեղի այլ տարատեսակները: Այն կարող է առաջացնել ցավեր կրծքավանդակում, ինչպես նաև մեջքի հատվածում: Այնպես որ, եթե դուք ունեք շարունակական ցավեր կրծքավանդակի հատվածում շտապեք այցելության գրանցվել բժշկի մոտ:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր