Քանդվում է Ջերմուկի ամենագեղատեսիլ սարերից մեկը. «Հրապարակ»

Նա, բառի ամենաիսկական իմաստով, քանդում է Ամուլսարը: Նրա ընկերությունն է մրցույթը շահել ու այս օրերին քանդում է Ջերմուկի ամենագեղատեսիլ սարերից մեկը` էկոլոգիական աղետի դուռ բացելով եզակի առողջարանի համար: Քանդում, հողը տեղափոխում են այլ տեղ, «պլաշչադկա» պատրաստում, որ հանքից հանված ոսկու հումքը լցվի այնտեղ:
Հակոբ Հակոբյանը, ի դեպ, իր աշխատողներին «կորտոլի» փող չի տալիս. վարորդներն օրական 30 հազար դրամ են վաստակում՝ ամիսը համարյա 900 հազար, աշխատում են առանց կիրակի, օր ու գիշեր օրհնում են «Լիդիան ինթերնեյշնլին», որ աշխատանքային պայմանագիր է կնքել Հակոբյանի հետ: Ի դեպ, բնապահպանության նախարարության պահանջով՝ տեղափոխված հողը պետք է հետագայում կրկին հետ բերվի-«դարձվի» Ամուլսար: Փաստորեն, այլ բիզնեսներում հաջողակ անտիկորտոլիստ Հակոբյանը հաջողակ է նաեւ այս դեպքում:
Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարո