Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

20 փետ 2023 17:50

Նման գործելաոճով Արայիկ Հարությունյանը իր «թեթև» ձեռքով քանդում է պետությունը

Արցախի Հանրապետության նախագահը ստեղծելով նախագահին կից տարատեսակ խորհուրդներ՝ Հանրային խորհուրդ, Խորհրդատվական մարմին, անդադար չհիմնավորված ազատումներ ու նշանակումներ անելով, խոսելով թշնամու կողմից Արցախում ցեղասպանություն իրականացնելու մտադրության մասին, շեղելով կեղծ օրակարգերով, փորձում է լեգիտիմացնել իրեն ու իր պառակտիչ գործողությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

«Նման գործելաոճով Արայիկ Հարությունյան-ը իր «թեթև» ձեռքով քանդում է պետությունը: ՍԱ ՊԵՏԱԿԱՆՈւԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՕՐԱԿԱՐԳՆ Է»,- գրել է նա:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու անհարժեշտության մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր