Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

03 մար 2018 10:15

Ինտրիգներ նախագահի ընտրություններին. ընտրություններից հետո լուրջ խոսակցություններ են եղել. «Ժողովուրդ»

Ինտրիգներ նախագահի ընտրություններին. ընտրություններից հետո լուրջ խոսակցություններ են եղել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրություններն առանց ինտրիգների չընթացան. ինչպես հայտնի է` Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում առաջադրեցին կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, բացի այդ` «Ծառուկյան» խմբակցությունն էլ հայտարարել էր նրա թեկնածությանը կողմ քվեարկելու մասին:
 
Միայն «Ելք» խմբակցությունն էր նշել, թե «դեմ» կքվեարկի: Բայց ընտրություններից հետո պարզ դարձավ՝ Ա. Սարգսյանը ստացել է 90 կողմ եւ 10 դեմ ձայն այն դեպքում, երբ «Ելք»-ից քվեարկությանը մասնակցել էր 7 հոգի:
 
Այսինքն՝ Սարգսյանին կողմ քվեարկելու մասին հայտարարած խմբակցություններից եղել են ընդդիմացողներ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է. «Հիմա եթե ասեմ` մերոնք իդեալական են, այսինքն` կասկածի տա՞կ դնեմ ՀՅԴ պատգամավորներին կամ «Ծառուկյան» դաշինքին:…Մեր ընդդիմադիր գործընկերներից մի քանիսն օգնել են մեզ, որի համար շնորհակալ ենք:
 
Իմաստ չեմ տեսնում` փնտրենք, թե ովքե՞ր են այդ երեք պատգամավորները»,- ասել է նա: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ քվեարկության արդյունքներից հետո երեք խմբակցություններում լուրջ խոսակցություններ են սկսվել, փորձել են պարզել, թե ո՞վ է դեմ գնացել որոշմանը:
 
Ավելին՝ խմբակցություններից յուրաքանչյուրը փորձում է «դավաճան» փնտրել ոչ միայն իր ներսում, այլեւ մյուս քաղաքական ուժերի մեջ»: 

Ամբողջական հոդվածը`թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր