Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

03 մար 2018 12:20

Արարատի մարզում 52-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ կրակել է 29-ամյա եղբորորդու ուղղությամբ.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցած կրակոցի փաստով։
 
Երեկ՝ մարտի 2-ին, Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ այդ օրը Արարատ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Ղազար Ղազարյանը իրենց տան բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր եղբոր որդու՝ համագյուղացի, 29-ամյա Գագիկ Ղազարյանի հետ։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանության ժամանակ Ղ. Ղազարյանը իր անվամբ հաշվառված «Իժ-27» տիպի 26 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանից կրակել է Գ. Ղազարյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինը աջ ձեռքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արարատի ոստիկանները հայտնաբերել են Ղ. Ղազարյանին, ով ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն և ներկայացրել նաև որսորդական հրացանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր