Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

03 մար 2018 20:15

Խնձորով դիետա. մեկ շաբաթվա ընթացքում ազատվեք 4 կիլոգրամից

Խնձորով դիետա. մեկ շաբաթվա ընթացքում ազատվեք 4 կիլոգրամիցԽնձորով դիետան առաջարկում է յուրաքանչյուր անգամ սնունդ օգտագործելուց առաջ խնձոր ուտել։

Սննդակարգի առանձնահատկությունները: Fithacker.ru-ն գրում է, որ առաջարկվող սննդակարգով սնվելու ընթացքում հարկավոր է հիմնական սնունդ ընդունելուց առաջ մեկ խնձոր ուտել։ Խնձորը հարուստ է մանրաթելերով, որոնք հեշտությամբ հագեցնում են, ինչի արդյունքում ավելի քիչ եք ուտում։ Խնձորը ևս մեկ առավելություն ունի. այն զգալիորեն նվազեցնում է քաղցրավենիք ուտելու ցանկությունը։

Խորհուրդ է տրվում շատ բանջարեղեն և միրգ օգտագործել՝ նվազեցնելով օգտագործվող կալորիաների քանակը։ Դիետան կարող է օգնել մեկ շաբաթվա ընթացքում ազատվել մինչև 4 կիլոգրամից՝ առանց առողջությանը վնասելու։

Ինչպես է հարկավոր սնվել։ Խնձոր, քիչ ճարպեր պարունակող պանիր, յոգուրտ, ձու, հավի կրծքամիս, հնդկահավ, ձուկ, տավարի միս, վարսակի փաթիլներ, շագանակագույն կամ սև բրինձ, բրոկոլի… այս մթերքը պետք է սննդակարգի անբաժան մասը լինի։

Սննդակարգի օրինակ
Նախաճաշ։ Խնձոր, անյուղ պանրով ձվածեղ, վարսակի փաթիլներ։
Ընդմիջում։ Յուղազրկված պանիր, հավի կրծքամիս, 2 բաժակ բրոկոլի, մեկ բաժակ շագանակագույն բրինձ։
Ընթրիք։ Խնձոր, ձուկ, բանջարեղենային աղցան։

Խորհուրդ է տրվում այս ամենին համադրել նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Շաբաթվա ընթացքում 3-4 անգամ մարզվեք՝ նվազագույնը 30 րոպե։

Այս սննդակարգի առավելություններից մեկն այն է, որ խնձորի մեջ պարունակվող մանրաթելերն օգնում են նվազեցնել խոլեստերինի մակարդակը՝ կանխարգելելով դրա բարձր մակարդակի հետևանքով առաջացող խնդիրները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր