Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»          Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել    

05 մար 2018 20:15

Մեղրով և կիտրոնով դիմակ

 Մեղրով և կիտրոնով դիմակ
Գեղեցիկ, երիտասարդ և գրավիչ տեսք ունենալը գրեթե յուրաքանչյուր կնոջ երազանքն է, այդ իսկ պատճառով նրանք բաց չեն թողնում եղեցկության սրահներ այցելելու և թանկարժեք քսուքներ օրգտագործելու հնարավորությունը: Սակայն, լավագույն արդյունքի հասնելու համար բոլորովին էլ պարտադիր չէ շատ գումարներ ծախսել, երբեմն հրաշալի դիմակներ և քսուքներ կարելի է ստանալ նույնիսկ տան պայմաններում՝ բնության պարգևած բնական մրգերով և բանջարեղենով, բույսերով:
Տնական պայմաններում ստացվող լավագույն դիմակներից մեկը կիտրոնի դիմակն է:
Կիտրոնի օգտակար հատկանիշների մասին բոլորն էլ գիտեն, սակայն քչերը գիտեն, որ այն, բացի առողջարար հատկանիշներից, դրական է ազդում նաև մաշկի վրա: Այն երիտասարդացնում և մաքրում է մաշկը, քանի որ մաշկին անհրաժեշտ բազմաթիվ տարրեր է պարունակում:
Վիտամին C. օգնում է էլաստինի և կալոգենի արտազատմանը
Վիտամին A. պայքարում է բորբոքումների և մաշկի ծերացման դեմ
Վիտամին K. վերացնում է պիգմենտացիայի խնդիրները
Կալիում. կարգավորում  է ճարպագեղձերի աշխատանքը:
Կոսմետիկ նպատակներով կիտրոնն օգտագործում են՝ որպես
Սպիտակեցնող միջոց
Բշտիկներից և ակնեից ազատվելու միջոց
Երիտասարդացնող, թարմացնող միջոց:
Ուշադրությո՛ւն. Կիտրոնի հյութի մեծ չափաբաժինը կարող է գրգռել մաշկը, այդ իսկ պատճառով կարևոր է պահպանել ճիշտ չափաքանակը:
Կիտրոնի դիմակներն օգտակար են մաշկի բոլոր տիպերի համար: Սակայն զգայուն և չոր մաշկ ունեցող կանայք պետք է ուշադիր լինեն և բաղադրությանը միշտ յուղոտ տարր (օրինակ՝ ձիթապտղի յուղ) ավելացնեն, որպեսզի չվնասեն դեմքի մաշկը:
Մեղրով և կիտրոնով դիմակ
Այս դիմակը մաքրող և երիտասարդացնող հրաշալի միջոց է: Դիմակը պատրաստելու համար ձեզանից կպահանջվեն մեկ կիտրոնի հյութ և 2ճ/գ մեղր: Ստացված խառնուրդը պետք է քսել դեմքին և 30 րոպե անց մաքրել սենյակային ջերմաստիճանի ջրով:
Ուշադրությո՛ւն: Նման դիմակն արգելված է բաղադրիչներից  որևէ մեկի հանդեպ  ալերգիա ունեցող կանանց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր