Հունիսի 28-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթում       Հունիսի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

07 հուն 2024 15:52

Մեղրով և կիտրոնով դիմակ՝ երիտասարդացնում և մաքրում է մաշկը

Մեղրով և կիտրոնով դիմակ՝ երիտասարդացնում և մաքրում է մաշկըԳեղեցիկ, երիտասարդ և գրավիչ տեսք ունենալը գրեթե յուրաքանչյուր կնոջ երազանքն է: 

Լավագույն արդյունքի հասնելու համար բոլորովին էլ պարտադիր չէ շատ գումարներ ծախսել, երբեմն հրաշալի դիմակներ և քսուքներ կարելի է ստանալ նույնիսկ տան պայմաններում՝ բնության պարգևած բնական մրգերով, բանջարեղենով և բույսերով:

Տնական պայմաններում ստացվող լավագույն դիմակներից մեկը կիտրոնի դիմակն է:

Կիտրոնի օգտակար հատկանիշների մասին բոլորն էլ գիտեն, սակայն քչերը գիտեն, որ այն, բացի առողջարար հատկանիշներից, դրական է ազդում նաև մաշկի վրա: Այն երիտասարդացնում և մաքրում է մաշկը, քանի որ մաշկին անհրաժեշտ բազմաթիվ տարրեր է պարունակում:

Վիտամին C. օգնում է էլաստինի և կալոգենի արտազատմանը
Վիտամին A. պայքարում է բորբոքումների և մաշկի ծերացման դեմ
Վիտամին K. վերացնում է պիգմենտացիայի խնդիրները
Կալիում. կարգավորում  է ճարպագեղձերի աշխատանքը:

Կոսմետիկ նպատակներով կիտրոնն օգտագործում են՝ որպես
Սպիտակեցնող միջոց
Բշտիկներից և ակնեից ազատվելու միջոց
Երիտասարդացնող, թարմացնող միջոց:

Ուշադրությո՛ւն. Կիտրոնի հյութի մեծ չափաբաժինը կարող է գրգռել մաշկը, այդ իսկ պատճառով կարևոր է պահպանել ճիշտ չափաքանակը:

Կիտրոնի դիմակներն օգտակար են մաշկի բոլոր տիպերի համար: Սակայն զգայուն և չոր մաշկ ունեցող կանայք պետք է ուշադիր լինեն և բաղադրությանը միշտ յուղոտ տարր (օրինակ՝ ձիթապտղի յուղ) ավելացնեն, որպեսզի չվնասեն դեմքի մաշկը:

Մեղրով և կիտրոնով դիմակ
Այս դիմակը մաքրող և երիտասարդացնող հրաշալի միջոց է: Դիմակը պատրաստելու համար ձեզանից կպահանջվեն մեկ կիտրոնի հյութ և 2ճ/գ մեղր: Ստացված խառնուրդը պետք է քսել դեմքին և 30 րոպե անց մաքրել սենյակային ջերմաստիճանի ջրով:
Ուշադրությո՛ւն: Նման դիմակն արգելված է բաղադրիչներից  որևէ մեկի հանդեպ  ալերգիա ունեցող կանանց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր