Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

06 մար 2018 09:45

Վիճաբանություն, հրմշտոց՝ անվճար Գյումրի մեկնելու համար. «Հրապարակ»

Վիճաբանություն, հրմշտոց՝ անվճար Գյումրի մեկնելու համար. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը «Հարավկովկասյան երկաթուղին» որոշել էր ակցիա անել՝ նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորներին անվճար տեղափոխել Երևանից Գյումրի։ Սակայն 124 նստատեղ ունեցող էլեկտրագնացքով անվճար Գյումրի մեկնելու համար առավոտյան ժամը 7-ից մարդիկ շտապել էին կայարան, և պարզվել էր, որ ցանկացողների թիվը մոտ 10 անգամ շատ է, քան գնացքը կարող է տեղափոխել։

Սկսվել էր հրմշտոց, վիճաբանություններ, մեղադրանքներ՝ ուղղված տոմսավաճառներին և հսկիչներին, որ ծանոթներին են թողնում, իսկ ինչ-որ տուրիստական կազմակերպություն միանգամից 40-50 տոմս է ձեռք գցել՝ խախտելով արդարությունը։

Հիշեցնենք, որ էլեկտրագնացքով տոմսի արժեքն ընդամենը 2500 դրամ է, իսկ հին շարժակազմով՝ 1000 դրամ, և մեկնում է օրական մի քանի անգամ՝ գրեթե կիսադատարկ վագոններով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր