Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին    

07 սեպ 2019 17:10

Նման կառավարման արդյունքում մենք կկորցնենք...Բաց նամակ ՀՀ վարչապետին

Բաց նամակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մենք` ներքոստորագրողներս մտահոգված ենք ՀՀ ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրսի՝ հայկական երկաթգծի քայքայմամբ։ Խոսքը վերաբերում է հայկական երկաթուղին կոնցեսիոն պայմանագրով ռուսաստանյան ընկերությանը հանձնելու պահից ոլորտի վատթարացման՝ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների խայտառակ անկման, շարժակազմերի ոչնչացման, բացահայտ թալանի, անօրինության և ստեղծված ծանր վիճակին։


Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հետևյալը։
2008-ից ստանձնելով ոլորտի շահագործումը՝ Հարավկովկասյան երկաթուղին, դեռևս ոլորտի ոչ մի թերություն չբարելաված՝
բեռնափոխադրումների 1տ/կմ-ի արժեքը 9,5 ֆրանկից միանգամից բարձրացրեց 15 շվեյցարական ֆրանկի ։ Ոչ մի կոնցեսիայի խելամիտ սահմանների և տրամաբանության մեջ չի տեղավորվում նմանատիպ թանկացումը, ինչը միանշանակորեն և կտրուկ ազդեց Հայաստանի բեռնափոխադրումների շուկայի վրա՝ իր «ներդրումը» բերելով ընթացող թանկացումներին։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Հայկական երկաթուղուց ձեռք բերեց ողջ շարժակազմը որպես սեփականություն՝ մոտ 2440 միավոր, որի մեծ մասը վերածեց մետաղի ջարդոնի և օտարեց, իսկ մյուս մասը արդիականացրեց Վրաստանի Հանրապետությունում, չնայած այդ միավորների օգտագործման ժամկետները ամբողջությամբ սպառված են եղել։
Միլիոնավոր գումարներ վատնելով Մասիս կայարանի իբր թե արդիականացման վրա՝ այնուհետև այն իսպառ փակվեց։
Վերացրեց Երևանի վագոնային դեպոն։
Տարբեր լուրերի համաձայն՝ այդ ընկերությունը Հայաստանի տարածքում փակել է 14 երկաթուղային կայարան, ինչպես՝ Մխչյան, Արևիկ, Ջաջուռ, Արմավիր, Հաղպատ և այլն:
Քանդվեցին, ապամոնտաժվեցին և մետաղի ջարդոնի անվան տակ վաճառվեցին այդ կայարանների երկրորդային, երրորդային պահեստագծերը։
Այդ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը առաջին իսկ օրվանից բառիս բուն իմաստով կազմակերպեց Հայաստանի երկաթուղայինների կադրային ջարդ: Հայաստանը զրկվեց պրոֆեսիոնալ երկաթուղայինների դինաստիաներից՝ մի մասը լքեց Հայաստանը, արտագաղթելով Ռուսաստանի Դաշնություն, մյուս մասը ուղղակի դարձավ գործազուրկ։
Երկաթուղին ամբողջությամբ վերածվեց ներքին կլանների, որոնց հանցավոր գործունեությամբ հիմնահատակ ոչնչացվում է այդ ոլորտը։
Որպեսզի իրենց հանցագործ նպատակներին ոչ մի սրտացավ երկաթուղային չխոչընդոտի, ոստիկանությունից, ԱԱԾ-ից հեռացած կամ թոշակի անցած սպաներին բարձր պաշտոններում աշխատանքի ընդունեցին (հիմնականում՝ ներքին անվտանգության ծառայությունում)։ Վերջերս հրապարակված տեսանյութերից մեկում երկաթուղայինները պատմում են, թե ինչ  եղանակներով են են իրենց ահաբեկում անվտանգության նախկին ԱԱԾ-ականները:
Տեղեկացնենք, որ տարբեր քաղաքագետներ, իրավապաշտպաններ, լրագրողներ զանազան լրատվամիջոցներում բարձրաձայնում են՝ նյութեր հրապարակելով ընկերության ներսում գորժող հանցագործ կլանների, ոլորտում տեղի ունեցող իրավախախտումների, գումարների բացահայտ և անօրինական շորթման, «փայ մտնելու» արատավոր գործունեության մասին։
Իսկ թե ինչ է կատարվում ուղևորափոխադրման ոլորտում՝ ընդհանրապես ամոթ է անգամ բարձրաձայնել։ Ունենք ընդամենը արտերկրի հետ կապող երկու երթուղի՝ Երևան-Թբիլիսի, Երևան- Բաթում, որի գնացքներում հակասանիտարական վիճակ է, գարշահոտություն, կեղտ և հանցավոր անտերություն: Այս ամենի մասին ուղևորները՝ քաղաքացիներ և զբոսաշրջիկներ, ուղղակի ոչնչացնող սարկազմով և խայտառակ պատմելաոճով, ասածն ապացուցող տեսանյութերով ու նկարներով խայտառակում են մեր երկաթուղային ծառայությանը, դրանով՝ պետությանը և ժողովրդին, տես հոդվածը և լուսանկարները:
Մի՞թե սրա համար ենք մեր երկաթուղին «նվիրել» այդ ընկերությանը, թե՞ նվիրել ենք այն բանի համար, որ ըստ իրենց  հաշվետվությունների   «նոր վերանորոգված» գծերից գնացքներ շրջվեն՝ վտանգի ենթարկելով բազմաթիվ մեր քաղաքացիների կյանքը՝ հուլիսի 29-ին խորտակվեցին բենզին պարունակող ցիստեռներով 7 վագոն, օգոստոսի 16-ին՝ ոսկու հանքանյութով բարձած 9 բեռնատար վագոն: Հիմա ինչի՞ն ենք սպասում, սպասում ենք, որ աստված չանի մարդատար գնացք խորտակվի և, նորանոր բազմաթիվ զոհեր ունենալուց հետո, նո՞ր պատասխանատվության ենթարկենք այս հանցագործներին։
Պարո՛ն Վարչապետ, ո՞ւր են նայում մեր իրավապահ մարմինները: Երկաթուղու գործն արդեն մեկ տարի է քննվում է, Դուք էլ ժամանակին հրապարակեցիք, որ  60 միլիոն դոլարի  չարաշահումներ են տեղի ունեցել։ Տարբեր հրապարակախոսներ շեշտում են, որ հաստատված է 100 միլիոն դոլարի չարաշահումների փաստը:
Մի՞թե այսպիսի չարաշահումների արդյունքում չկա գոնե մեկ մեղադրյալ, գոնե մեկ պաշտոնից հեռացված անձ։ Թե սրանք, որպես  Ռուսաստանի քաղաքացիներ, իրավունք ունեն կործանել մեր երկիրը։ Նմանատիպ արարքներն անպատիժ թողնելով են  փչանում հայ-ռուսական միջպետական և միջէթնիկական հարաբերությունները,  քանի որ ստեղծված անպատժելիության մթնոլորտը հայ երկաթուղայիններին և հասարակ քաղաքացիներին դրդում են մտածել, որ ռուսները եկել են մեր երկիրը քանդելու, թալանելու ու ծախելու։
Պարոն Վարչապետ, նման կառավարման արդյունքում մենք կկորցնենք մեր երկաթուղին: Իսկ մենք պատերազմի մեջ ենք և չի կարելի հաշվի չառնել երկաթուղու ռազմավարական ռեսուրսը:
Ինչ վերաբերվում է երկաթուղում աշխատող ԱԱԾ-ական պահեստազորի սպաներին, ապա հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն բանին, որ իրենց անգործությամբ նրանք նպաստում են տվյալ ոլորտի քանդվելուն և աստիճանական ոչնչացմանը, նրանք պե՛տք է համարվեն հանցագործներ, որովհետև ազգային անվտանգություն ապահովելու փոխարեն, իրենց երկու կոպեկ աշխատավարձի դիմաց, ոչ միայն աչք են փակում կատարված ապօրինությունների վրա, այլև աջակցում են երկրի ռազմավարական ոլորտի քայքայմանը, դրանցից են` Արմեն Դարբինյանը, Կարեն Անտոնյանը, Արա Մնացականյանը, Արթուր Դավիթավյանը, Զարմիկ Եպիսկոպոսյանը և այլոք։ Մի՞թե սրա մասին չգիտի ԱԱԾ տնօրեն պարոն Վանեցյանը, ու չգիտեք Դուք:
Ամբողջ երկաթուղին է խոսում, որ ռուսները գալիս թալանում ու գնում են: Շուտով Հայաստանից կմեկնի Ռուսաստանից եկած հերթական ծառայողախումբը։ Սեպտեմբերին լրանում է գլխավոր տնօրեն Վալկոյի հրամանագիրը, այն Վալկոյի, որը նոր էլեկտրագնացքում Ձեզ համար զուգարանի գովազդ էր անում։
Իսկ ինչո՞ւ Ձեզ չեն հրավիրում նստելու Երևան-Բաթումի գնացքը, որպեսզի համոզվեք, որ ջուրը, զուգարանի թուղթը արագ վերջանում են  մինչև երկրի սահմանին հասնելը, ու ողջ ծանր ճամփորդության ընթացքում զուգարանի և կուպեների գարշահոտությունից մարդիկ խորշում են։
Կամ՝ ինչո՞ւ չեն հրավիրում նստելու Երևան-Գյումրի կամ Երևան-Երասխավան գնացող հին գնացքները, որտեղ վագոնների վրա անգամ ներկ չկա։ Թող պարոն Վալկոն ձեզ բացատրի, թե այդ ինչպես եղավ, որ իր հայրենի Ռուսաստանի հետ վագոնային բեռնափոխադրումներն իսպառ վերացվեցին։ Կարո՞ղ է նույն այդ Վալկոն մեկնաբանել տիրող իրավիճակի պատճառները, ո՛չ չի կարող: Բայց կարող է իրենց «Սպուտնիկ Արմենիայով» և հպատակ ԶԼՄ-ներով լկտիաբար ստեր  տարածել հանրության մեջ, թե իբր Հայաստանում այդքան բեռ չկա, որ լաստանավով տեղափոխեն: Իհարկե այդպես է, որովհետև սակագներն այնքան ուռճացված են, որ տնտեսավարող սուբյեկտները՝ բեռնափոխադրող ընկերությունները երես են թեքել երկաթուղուց։
Պարոն Վարչապետ,
հորդորում ենք Ձեզ առանձնակի ուշադրություն դարձնել երկաթուղում ստեղծված քրեական գործի ընթացքին, Քննչական կոմիտեում տվյալ գործի պատասխանատու անձանց պարտականությունների պատշաճ կատարմանը, որն արդեն մեկ տարի է զարմանալիորեն նախաքննության փուլում է, և հաստատված այն մտքին ու վարքագծին, թե տարբեր երկրներից Հայաստան  կարող են գալ բարձր մակարդակի «խոպանչիներ», թալանել մեր երկիրը և մեկնել առանց պատիժ ու պատասխանատվություն կրելու»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր