Լոռու մարզում «Mercedes» բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին          ԱՄՆ-ին և Իսրայելին օգնություն ցուցաբերող ցանկացած բազա կդառնա Իրանի զինված ուժերի թիրախը       Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և ամերիկյան ռազմաբազաներին՝ ԱՄԷ-ում, Քաթարում, Հորդանանում, Բահրեյնում    

08 մար 2018 17:35

Ֆրանսիայում ցուցադրվել է Անգելա Մերկելի մարմարե մերկ արձանը

Ֆրանսիայում ցուցադրվել է Անգելա Մերկելի մարմարե մերկ արձանը
Ալժիրցի նկարիչ Ադել Աբդեսսեմեդը քանդակել է Անգելա Մերկելի մարմարե մերկ արձանը: Այդ մասին տեղեկացնում է The Art թերթը:

Մերկելի և նրա երկու ընկերուհիների արձանի հիմքում ընկած է Ազատ գերմանացի երիտասարդության միությունում արված լուսանկարը: Աշխատանքը կոչվում է «Գեղեցիկը» և քանդակվել է քանդակագործ Անտոնիո Կանովայի «Երեք շնորհի» դասական ոճով:

Քանդակը ցուցադրվելու է Ֆրանսիայի հարավում գտնվող MAC Lyon թանգարանում մարտից հուլիս տեղի ունենալիք L’Antidote անվանումը կրող ցուցահանդեսի ժամանակ:

Ադել Աբդեսսեմեդը ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում: Նրա ստեղծագործությունների շարքում է 1972 թ. նապալմյան հարձակումից փախչող վիետնամցի աղջկա՝ Քիմ Ֆուքի քանդակը:
Ֆրանսիայում ցուցադրվել է Անգելա Մերկելի մարմարե մերկ արձանը





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր