Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին          Այս բնական միջոցը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, շնչուղիների հետ կապված խնդիրներից       Դուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից, չունեք իրավունք փակելու նրա հարցը ինչ-որ մեկի քաղաքական քիմքի հարմարությամբ    

10 մար 2018 17:50

Շատ օգտակար դիմակ՝ առողջ մազեր ունենալու համար

Գրեթե բոլոր աղջիկներն ու կանայք երազում են ունենալ ամուր, առողջ, երկար և փարթամ մազեր: Նրանցից շատերը նույնիսկ մի ամբողջ կարողություն են ծախսում՝ գնելով տարբեր թանկ դիմակներ:
Փարթամ և գեղեցիկ մազեր վստահաբար կունենաք՝ մազերի դիմակը պատրաստելով տնային պայմաններում, միանգամայն վստահ լինելով, որ այն անվտանգ է և ոչ մի քիմիական խառնուրդ չի պարունակում:

Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է՝ 1.2-3 ճաշի գդալ կանաչ կավ 2.1 ճաշի գդալ խնձորի քացախ 3.1 ճաշի գդալ անգույն խնա:
Պատրաստման եղանակ

Բոլոր բաղադրիչները խառնում ենք սառը ջրով այնքան, մինչև ստացվի թթվասերի նման զանգված: Ստացված զանգվածը քսում ենք մազերի արմատներին և տարածում ողջ մազերի երկայնքով: Այնուհետև գլուխը ծածկում ենք պոլիէթիլենով, այնուհետև՝ սրբիչով: Դիմակը մազերին թողնում ենք 20-30 րոպե և լվանում մեծ քանակությամբ տաք ջրով:

Դիմակն անհրաժեշտ է մեկ ամսվա ընթացքում օգտագործել շաբաթը 1-2 անգամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր