Մալխաս Ամոյանը հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին անցավ կիսաեզրափակիչ          Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին       Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Ford Transit»-ը, կա 3 տուժած    

19 մար 2018 10:34

Շտապ օգնության ծառայության բժիշկը դեղատոմս դուրս գրելու իրավասություն չունի

Դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի ընդունումը չունի որևէ ազդեցություն բժշկական օգնության և սպասարկման գործող կարգերի վրա, այդ թվում նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին: Այս մասին պարզաբանում է տարածել Առողջապահության նախարարությունը։

Այսպիսով` ոչ աշխատանքային օրերին և ժամերին առողջական վիճակի վատթարացման, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունենալու դեպքում քաղաքացին կարող է դիմել հանրապետությունում շուրջօրյա ռեժիմով աշխատող շտապ բժշկական օգնության ծառայություն: Կանչի ընթացքում շտապօգնության բրիգադը պացիենտին կցուցաբերի անվճար անհրաժեշտ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն: Բժշկական ցուցումների դեպքում կկազմակերպի տեղափոխումը հիվանդանոց` հիվանդի պատշաճ բուժումը կազմակերպելու համար:

Շտապ օգնության ծառայության բժիշկը բուժում նշանակելու և դեղատոմս դուրս գրելու իրավասություն երբևէ չի ունեցել և չունի նաև հիմա:

Միաժամանակ, քաղաքացին կարող է դիմել հիվանդանոց, ստանալ մասնագիտական խորհրդատվություն, որի հիման վրա բժիշկը կարող է նշանակել բուժում (ներառյալ` դեղատոմսի դուրս գրումը):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր