Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

30 օգոս 2018 14:19

Չինաստանը Հայաստանին է նվիրաբերում շտապ օգնության 200 նոր ավտոմեքենա

Չինաստանը Հայաստանին է նվիրաբերում շտապ օգնության 200 նոր ավտոմեքենաՉինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ՀՀ կառավարությանը անհատույց նվիրաբերում է 200 շտապ օգնության ռեանիմոբիլնեը, շտապ օգնության գծային մեքենաներ, դրանց օժանդակ սարքավորումները և պահեստամասերը: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում: «Նախագծով նախատեսվում է շտապ օգնության մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերել Երևանում և մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ շտապ օգնության աշխատանքը կազմակերպելու նպատակով: Սրանով ամբողջությամբ բավարարվում է Հայաստանում առկա ամբողջ պահանջարկը, և շտապ օգնության կանչերի մերժման խնդիր չենք ունենալու»,-  ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:  Նրա խոսքով՝ մարզերում ևս ունենալու ենք ռեանիմոբիլներ, որոնցով կկարողանան միանգամից հիվանդներին տեղափոխել Երևան: Նշված 200 ավտոմեքենաներից 65-ը ռեանիմոբիլներ են, որոնցից 10-ը պահվում են որպես ռեզերվային: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց չինական կողմին կարևոր և անհրաժեշտ աջակցության համար: «Այս օգնությունը ևս մեկ անգամ ընդգծում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը: Համոզված եմ, որ այդ հարաբերություններն առաջիկայում էականորեն կզարգանան և նոր մակարդակի կբարձրանան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր